Հաստատակամ ենք մնում և հավատում, որ մեր ժողովուրդը կրկին կհաղթահարի այս փորձությունը. Նաիրի Սարգսյան
POLITICS1991 թվականի սեպտեմբերի 2-ը հսկայական նշանակություն ունեցավ մեր ժողովրդի համար, քանի որ հենց այս օր Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, հաստատակամորեն ընտրելով ինքնորոշման ուղին և ազգային ինքնության պահպանումը։
Սա պայքար էր արդարության և ազատության համար, պայքար, որը սկիզբ առավ մեր նախնիներից և շարունակվեց մեր սերունդների միջոցով:
Ցավոք սրտի, այս պահին մեր հայրենի հողը հայաթափված, բռնակցված է Ադրբեջանին, և մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ:
Սակայն այս օրը մեզ հիշեցնում է, որ մեր պայքարը չի ավարտվել: Մենք իրավունք չունենք մոռանալու մեր հերոսների արյան գնով նվաճված իրավունքները և անկախության գաղափարները:
Պետք է հիշել, որ սա ժամանակավոր իրավիճակ է, և մենք պարտավոր ենք շարունակել պայքարը մեր իրավունքների, ազատության և արդարության համար:
Այսօր մենք հարգում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մեր հայրենիքի ազատության համար: Մենք հաստատակամ ենք մնում և հավատում, որ մեր ժողովուրդը կրկին կհաղթահարի այս փորձությունը՝ վերականգնելով իր ինքնիշխանությունը:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



