Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Կապիտուլյացիոն փաստաթուղթն աստիճանաբար նախապատրաստվում է. Հաջիևի հայտարարությունն այս մասին է. Հայկ Նահապետյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Politico-ին տված հարցազրույցում ասել է՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ առաքելությունը ՀՀ-ից դուրս բերելու համար։

Ըստ նրա՝ «Ադրբեջանը հետևողականորեն դեմ է Հայաստանում ԵՄ առաքելությանը, քանի որ դա մեծացնում է հակամարտության վտանգը»։

Հաջիևը նաև հայտարարել է, որ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ, հիշեցնելով, որ «Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ», նույնը պետք է լինի նաև Հայաստանի զինված ուժերի դեպքում»։

Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի կողմից պաշտոնական մակարդակով չեն դադարում հայտարարությունները, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ պահանջները։ Ըստ Ադրբեջանի՝ միայն այդ դեպքում կարող են Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։

Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ Հայկ Նահապետյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանի հերթական պահանջները Հայաստանին՝ նշանակում է նոր կապիտուլյացիոն ակտի ստորագրում։
«2020 թվականի նոյեմբերին ստորագրված փաստաթղթին, ցավոք, սխալ գնահատական տրվեց, այն կապիտուլյացիայի հետ գրեթե աղերս չուներ, այլ հրադադարի ռեժիմի հաստատում էր։
Բայց այն, ինչն այսօր Ադրբեջանը պահանջում է Հայաստանից, դա կապիտուլյացիա է, պայմանների տակ ստորագրելն է։ Համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ հաղթող կողմը պարտված կողմին ստիպի ստորագրել կապիտուլյացիայի պայմանագիր։ Հաջևի հայտարարությունը սրա մասին է, որ Հայաստանի Զինված ուժերի թվաքանակի, սպառազինության նկատմամբ Ադրբեջանի կողմից լինի վերահսկողություն։
Այս պահին Ադրբեջանն աշխարահաքաղաքական որոշակի իրադարձություններից ելնելով է փորձում իր պայմանները թելադրել. հարմար ու նպաստավոր ժամանակ է»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ շուտով Ադրբեջանն առաջ կքաշի նաև ռեպարացիայի՝ նյութական փոխհատուցման հարց՝ ասելով, որ 1994 թվականի ռազմական գործողությունների ավարտից հետո «Հայաստանն օգտագործել է 7 շրջանների հողերը, ընդերքը և այլն»։

«Վստահությամբ Ադրբեջանը կդիմի Լոնդոնի արբիտրաժային դատարան և կշահի այն պատճառով, որ անգլիացիների հետ «փայ» են մտնելու։ Եթե դատարանն այդ ռեպարացիան գնահատի, օրինակ, 100 մլրդ դոլար, ապա Լոնդոնի արբիտրաժային դատարանը կպահանջի 200 մլրդ, որպեսզի 100-ն իրեն վերցնի։

Կա նաև կոնտրիբյուցիա, երբ պարտված երկիրը «փոխհատուցում» է հաղթող երկրի ռազմական ծախսերը, հաղթող երկիրն է որոշում գումարի չափը։ Ադրբեջանը կպահանջի նաև 300 հազար ադրբեջանցու վերադարձ, սա միայն սահմանային գոտիներ, իսկ եթե Ադրբեջանը պահանջի, որ 100 հազար ադրբեջանցի էլ գալու է Երևա՞ն, ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այնպես որ, կապիտուլյացիոն փաստաթուղթն աստիճանաբար նախապատրաստվում է, և քանի դեռ ՀՀ իշխանությունը սրանք են, սրանց միջոցով Հայաստանն առավելագույնը տալիս է»,- շեշտեց նա։

Հայկ Նահապետյանը նաև վստահ է, եթե վաղը նույնիսկ Հայաստանի տարածքի ուղիղ կեսը մնա, չպետք է զարմանալ, քանի որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է «Արևմյան Հայաստան» վերադառնալու մասին, իսկ ՀՀ իշխանությունը դրան չհակադարձելուն զուգահեռ՝ խոսում է միայն խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։

«Գոնե այս պահին մեր ժողովուրդը պետք է գնահատի իր ապագա կորուստները, շուտով, ինչպես ասում են՝ խնդիրները բախելու են յուրաքանչյուր հայի դուռ, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը։ Քանի դեռ այս մարդն է մեր երկրի ղեկավարը, ռազմական բախումներ էլ կլինեն, մարդկային ու տարածքային կորուստներ էլ։ Այնպես որ, հետևությունները թողնում եմ յուրաքանչյուր հայի»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan