Մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի 2-րդ դպրոցի ընդունելությունը. «ՀայաՔվե»
BLOGՍիրելի երիտասարդներ,
Մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի 2-րդ դպրոցի ընդունելությունը։
Լաբորատորիան առաջարկում է՝
1․ Ինտերակտիվ դասաքննարկումներ և գործնական խմբային աշխատանքներ՝ նվիրված Հայաստանին պատուհասած արտաքին քաղաքական, ռազմապաշտպանական, քաղաքատնտեսական և հանրային կառավարման խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին։
Քննարկումներն անց են կացվելու Երևանում՝ հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին, շաբաթական 1 կամ 2 անգամ պարբերականությամբ, երեկոյան ժամերին։ Դրանք համակցվելու են խմբային գործնական աշխատանքներով։
2․ Ակումբային–փակ հանդիպումներ հանրային գործիչների հետ՝ նվիրված Հայաստանի արտաքին ու ներքին կյանքի ոչ հրապարակային անցուդարձին։
Հանդիպումներն անց են կացվելու Երևանում՝ ամիսը մեկ պարբերականությամբ, երեկոյան ժամերին։
3․ Ձմեռային արտագնա երկօրյա հավաք՝ վարպետության դասերի, տրամաբանական միջթիմային խաղերի և մասնագիտական ու ոչ մասնագիտական իրիկնազրույցների համակցությամբ։
4․ Ուսումնական պրակտիկա՝ ուղղված մեդիա–բովանդակության ստեղծման, մեդիա–մոնիթորինգի ու քաղաքական վերլուծության և քաղաքական հրապարակախոսության ոլորտներում գործնական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։
Մեկամսյա պրակտիկան կազմակերպվելու է փետրվարին մեր գործընկեր վերլուծական և լրատվական կազմակերպություններում։
Շրջանավարտները հնարավորություն ունեն մասնակցելու
5․ Փոքր դրամաշնորհների մրցույթին՝ ուղղված արդիական հիմնախնդիրների ուսումնասիրության, դրանց մասին հանրային իրազեկման, շահերի պաշտպանության վերաբերյալ երիտասարդական նախագծերի իրականացման ֆինանսավորմանը։
Առավել հաջողված ծրագրերը կստանան շարունակական աջակցություն։
6․ Ամառային ռազմամշակութային ճամբարին՝ ուղղված դպրոցի սաների միջև կապերի, նրանց բարոյահոգեբանական և ռազմամարզական պատրաստվածության ամրապնդմանը։
Ճամբարը կազմակերպվելու է հուլիսին։ Դրան մասնակցելու են նաև նախորդ դպրոցների շրջանավարտները։
7․ Շրջանավարտների միավորմանը՝ ստանալով իրավունք դիմելու դրամաշնորհային լրացուցիչ ծրագրերի, Լաբորատորիայի այլ ծրագրերին, մեր գործընկերների ծրագրերին և մասնակցելու մշակութային երիտասարդկան միջոցառումներին։
Դպրոցի ուսումնական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ https://t.ly/XyR3z ։
Ծրագրին մասնակցության հայտադիմումը լրացնելու համար անցեք այս հղումով https://shorturl.at/SkNC0 ։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20–ը։
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia



