«Երազանքս է հանդիպել ու երգել նրա հետ». Սելին Դիոնը տեսել է Սյուզաննա Մելքոնյանի կատարմամբ իր՝ «It’s All coming back to me now» երգի հոլովակը
LIFE
«Այս աշխարհում՝ համաշխարհային մակարդակի մի երգչուհի կա, ում իրականում ուզում եմ տեսնել, ինչու չէ՝ երգել իր հետ: Երազանքներ են, որոնք քիչ-քիչ վերածվում են նպատակի: Վերջին շրջանում իմ մեդիա դաշտում կոնտենտը ուղղված է Սելին Դիոնի երգերը կատարելուն: Ես շատ պրոֆեսիոնալ ձևով եմ փորձում մոտենալ յուրաքանչյուր հոլովակի, որ այսուհետ ներկայացնում եմ և շարունակելու եմ ներկայացնել»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն, ով օրերս ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ, որտեղ կատարում է Սելին Դիոնի «It’s All coming back to me now» հայտնի երգը:
Կարճ ժամանակում հոլովակը մեծ արձագանք է գտել երգչուհու հետևորդների կողմից, արժանացել բարձր գնահատականի: Սյուզաննայի խոսքով՝ Սելին Դիոնը դեռ չի արձագանքել:
«Ինչ վերաբերվում է «It’s All coming back to me now» երգին, այս երգը շատ վաղուց եմ պարապում, արդեն մի քանի տարի է: Եվ «Ну-Ка Все Вместе» նախագծի ֆինալից առաջ պրոդյուսերական թիմի հետ քննարկումներ եղան այս երգի ու «I Surrender»-ի միջև: Այն ժամանակ ավելի հարմար գտանք «I Surrender» երգը, բայց, քանի որ այս երգը ևս աննկարագրելի սիրում եմ և դեռ չեմ ունեցել առիթ ու հնարավորություն մեծ բեմում կատարելու, որոշեցի այս տարբերակով իմ լսարանին մատուցել:
Մեդիա դաշտում այսօր շատ բան է հնարավոր, իմ լսարանի, իմ հրաշք հետևորդների շնորհիվ՝ Սելին Դիոնն իր պաշտոնական էջով սթորի բաժնում տեսել է, սա 2-րդ անգամ է: Ես մեծ հավատ ունեմ, որ մենք մի օր անպայման կհանդիպենք: Հաջորդիվ շարունակելու եմ ներկայացնել երգչուհու հանրահայտ ալբոմից շատ երգեր: Երազանքս է ունենալ մեծ մենահամերգ, որտեղ մաքսիմալ շատ կկարաղանամ երգել ու իմ լսարանին մատուցել հենց իր երգերը»,- նշեց երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:
Հեղինակ՝ Անի Մնացականյան




















































