Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Հետխորհրդային հեռանկարներ Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի օրինակներով. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

respublikarso.org-ը «Հետխորհրդային հեռանկարներ Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի օրինակներով» վերնագրով հոդվածում գրում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետություններին հնարավորություն ընձեռվեց ինքնորոշվել քաղաքականապես և գծել ապագայի ուղին: Նրանցից յուրաքանչյուրը դա յուրովի է անում, և դա կարելի է դիտարկել երեքի օրինակով՝ Վրաստան, Հայաստան և Մոլդովա։ Վրաստանում քաղաքական պայքարը գնալով ավելի է սրվում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ։ Ընդդիմությունը, որին հաջողվել է ինչ-որ կերպ համախմբվել, և որի գաղափարական առաջնորդը մնում է «նստած» Սահակաշվիլին, հասկանում է, որ միայն հրաշքը կամ ինչ-որ ֆորսմաժորը թույլ կտա իրենց հաղթել, և օգտագործում է բոլոր հնարավոր պատրվակները հերթական զանգվածային բողոքի համար։

«Ժողովրդի իշխանություն» կուսակցության առաջնորդ Գուրամ Մաղարաշվիլին կարծում է, որ վրացի ընտրողներին գնելու Արևմուտքի փորձը հաջողություն չի ունենա, և «ժողովուրդը կրկին կընտրի խաղաղությունն ու ինքնիշխանությունը, որից հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն ստիպված կլինեն վերադառնալ այն բարեկամական լեզվին, որը կիրառում էին երկու-երեք տարի առաջ»։ Քաղաքագետ Պետրե Մամրաձեն մի փոքր այլ դիրքորոշում ունի։ Ըստ նրա, «Վրացական երազանքը» կհաղթի, «բայց դրանից հետո Վաշինգտոնի և Թբիլիսիի հարաբերությունները չեն կարգավորվի, իսկ ընտրություններում պարտությունից հետո ընդդիմությունը չի հանգստանա»: Կա երրորդ կարծիքը, որը կիսում է քաղաքագետ Վիկտոր Կիպիանին: Նա ակնկալում է, որ խորհրդարանական ընտրությունները չեն տա մեկ հաղթող, ուստի Վրաստանի հաջորդ կառավարությունը կլինի կոալիցիոն, և նա կլինի ԱՄՆ-ի հետ բանակցողը, այլ ոչ թե «Վրացական երազանքը»։ ՄԳԻՄՕ-ի կովկասյան հատվածի ղեկավար Վադիմ Մուխանովն էլ ենթադրում է, որ վրաց-ամերիկյան ապագա հարաբերությունները կորոշի այն հանգամանքը, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը։

Կա նաև կարծիք, որ Վրաստանն Արևմուտքի նկատմամբ դիրքորոշվել է ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի պատճառով։ Այս դեպքում իրավիճակը բոլորովին այլ է։ Սակայն Թբիլիսիում, ինչպես ցույց է տալիս պատմությունը, կարող են մի քանի անգամ փոխել իրենց դիրքորոշումը՝ կախված նրանից, թե որտեղից «կծագի արևը»։ Եվ Մոսկվան չպետք է մոռանա Վրաստանի այդ ավանդական անկայունության մասին։ Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Այդ երկրի ներկայիս ղեկավարությունը՝ «Սորոսի թոշակառու» Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է ոչնչացնել հայկական պետությունը։ Զարմանալի է, որ իշխանության ակնհայտ ապազգային գործողությունները չեն հանգեցնում ակտիվ ժողովրդական բողոքի ակցիաների և իշխանափոխության։ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանին սահմանակից տարածքների մի մասը կորցրեցին, փչացրեցին հարաբերությունները Ռուսաստանի՝ միակ երկրի հետ, որն իսկապես ի վիճակի է օգնել երկրին՝ գոյատևել որպես պետություն։

Փաշինյանը խորհուրդ է տալիս մոռանալ պատմությունը և ապրել ներկայով: Նա նաև ունի իր տարօրինակ մոտեցումները հայ եկեղեցու, մշակույթի, ազգային արժեքների նկատմամբ։ Այս քաղաքականությունը բերեց նրան, որ երկիրը հայտնվեց բացարձակապես ոչ բարեկամական միջավայրում։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է, բայց Երևանին հաջողվել է բարդացնել հարաբերությունները նաև Իրանի հետ: Իսկ Վրաստանը միշտ էլ եղել է հարևան երկիր, որը կարող է ցանկացած պահի ոտք գցել։ Փաշինյանի հորդորները, թե «Արևմուտքը մեզ կօգնի», չարդարացված են, Ռուսաստանը Ֆրանսիայով կամ ԱՄՆ-ով փոխարինելու փորձը կբերի հերթական հիասթափությանը: Քաղաքագետ Հայկ Խալաթյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները գործում են «ամեն գնով խաղաղություն» տրամաբանությամբ։ Բայց հիշենք բրիտանացի վարչապետներից մեկի խոսքերը. «Մենք ընտրության առաջ էինք՝ պատերազմ կամ ամոթ, մենք ընտրեցինք ամոթը, և արդյունքում ստացանք և՛ պատերազմ, և՛ ամոթ»։ Նույն կերպ Հայաստանի իշխանությունների մանևրները հանգեցրին պատերազմի, պարտության, տարածքների կորստի, ազգային նվաստացման։

Փաշինյանը դեռ հույս ունի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և զգալի տնտեսական օգուտներ ստանալ սահմանի բացումից, որպեսզի ժողովրդի առաջ արդարանա Ղարաբաղի կորստի և Ադրբեջանին միակողմանի զիջումների համար: Բայց դա քիչ հավանական է, որ իրականացվի: Անկարան հաստատակամորեն պաշտպանում է այն գիծը, որ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո է հնարավոր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մեկ այլ հետխորհրդային պետություն, որը բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը, Մոլդովան է։ Ո՛չ պատմական, ո՛չ մշակութային, ո՛չ մտավոր առումներով նա ոչ մի ընդհանուր բան չունի Հայաստանի հետ, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ երկու հանրապետությունները, ինչպես և մյուսները, հայտնվեցին արևմտյան հետաքրքրության ուղեծրում։ Եվ Արևմուտքը ամեն ինչ արեց միության փլուզումից հետո նրանց Ռուսաստանից հեռացնելու համար։

Նա իր ռազմավարության մեջ օգտագործեց ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու մեթոդը՝ մրցակցային պայքարում պետք չէ գնել մրցակից կառույցը, բավական է գնել նրա կառավարումը։ Ահա և գենետիկորեն արևմտամետ Նիկոլ Փաշինյանին և Մայա Սանդունին նշանակեցին Հայաստանի և Մոլդովայի ղեկավարներ։ Եվ ժողովրդական աջակցության տեսքով հավաքեցին, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակություն»: Իրենց արևմտյան հովանավորներին հաճոյանալու համար Սորոսի ինկուբատորի այդ ճտերը պատրաստ են ամեն ինչի։ Նրանք քիչ են հետաքրքրվում հասարակական կարծիքով, կտրված են արմատներից, ուստի նրանց համար խորթ են հայրենի մշակույթը, պատմությունը, լեզուն։ Ըստ այդմ, Փաշինյանը խորհուրդ է տալիս մոռանալ պատմությունը, պատրաստ է վերաշարադրել Սահմանադրությունը, հանել Արարատ լեռը Հայաստանի զինանշանից և այլն։ Սանդուն էլ աչքի է ընկել դպրոցների փակմամբ, մոլդովերենի վերացումով և Ռումինիայի մաս դառնալու ցանկությամբ, որի քաղաքացի է ինքը։ Եվ այդ ամենը մեծապես տոգորված է ռազմատենչ ռուսաֆոբիայով, թեև Ռուսաստանն է մնում այդ երկու երկրի տնտեսական կենսունակության բանալին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback