Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«19 տարի անքուն գիշերներով իմ երեխային պահեցի, հետո չիմացա՝ ինչպես թռավ իմ ձեռքից». կրտսեր սերժանտ Զորիկ Մարգարյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զորիկս շատ խելոք, խելացի երեխա էր: Ընկերասեր էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Սիրում էր ֆուտբոլը, իրենից ավելի տարիքով տղաների հետ ֆուտբոլ էր խաղում: Երեք երեխա ունեմ, իրենց միայնակ եմ պահել, մեծացրել: Զորիկս ինը տարեկան էր, երբ հայրիկը մահացավ: Դժվարություններ ունեցել եմ, բայց ամեն ինչ արել եմ, որ իմ երեխաները որևէ բանից հետ չմնան», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Զորիկի մայրիկը: 

Նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց շատ ընդունակ էր: «Իմ տղան շատ փոքր էր՝ հինգուկես տարեկան, երբ դպրոց գնաց: Իր ձևով էր սովորում: «Պատմություն» առարկան էր շատ սիրում, նաև ուսուցչուհուն և, իհարկե, սովորում էր այդ առարկան: Վաղ տարիքից՝ 13 տարեկանից աշխատել է»: Վայոց ձորի մարզի հայրենի Գլաձորի դպրոցն ավարտելուց հետո Զորիկն ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ֆուտբոլի բաժին: «Մեկ տարի սովորեց բուհում և զորակոչվեց բանակ: Ասում էր՝ մա՛մ, կգամ, և՛ կսովորեմ, և՛ կաշխատեմ: Իր երազանքը ֆուտբոլիստ դառնալն էր, այն էլ՝ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ»: Զորիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ.-ի հունիսի 21ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում: Այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Գորիսի «Զանգեր» զորամաս:

«Զորիկս լավ էր տրամադրված ծառայությանը, ասում էր՝ տղամարդ եմ, պետք է ծառայեմ: Իր դասընկերը զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Ասում էր. «Մա՛մ, երեխեքը զոհվեցին, պիտի գնանք, որ իրենց վրեժը լուծենք, պետք է անպայման ծառայենք»»: Արմավիրի ուսումնական զորամասում Զորիկի ծառայությունը լավ է անցել, իսկ ահա «Զանգերում», մայրիկի խոսքով, նա չէր հարմարվում: «Անգամ տեղափոխվելու մասին է խոսել մի քանի անգամ, բայց որոշ ժամանակ հետո զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, հարմարվել եմ, այստեղ էլ կմնամ ծառայելու: Տղաները շատ երկար ժամանակով էին մնում դիրքերում, հերթափոխն ուշ-ուշ էին անում, շատ մանրամասներին չտրվելով՝ զինվորին ծնողն էր պահում»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ սկսվեց:

«Օգոստոսի 25-ին տղաս արձակուրդ էր եկել: Զորամաս վերադառնալու օրն ընկերոջն ասել էր՝ Ռոմա՛ն, չեմ ուզում գնալ, բայց հետո ինքն իր ասածին արձագանքել էր՝ եթե չգնամ, զինգրքույկիս մեջ «նիգոդնի» կգրեն: Ինձ էլ է ասել, որ չի ուզում վերադառնալ ծառայության: Կանխազգացո՞ւմ էր, թե՞ ինչ, չեմ կարող ասել: Երեխաս արձակուրդ եկավ, մեկ ամբողջ օր պառկեց, չեմ կարող ասել, որ հիվանդ էր, բայց շատ թույլ էր: Մեզ հետ կարծես չշփվեր, շատ չխոսեր, մի տեսակ էր: Դա հստակ զգացել եմ: Իսկ նախքան պատերազմի սկսվելն իր ընկերոջն էր զանգել՝ ոնց որ թե շարժ կա, ընկերն էլ արձագանքել էր՝ Զորո՛, դա միշտ էլ եղել է»: Մայրիկը որդու հետ վերջին անգամ զրուցել է սեպտեմբերի 12-ին՝ կեսօրին մոտ. «Հեռախոսները լիցքավորելու համար դիրքից դիրք էին գնում, որ կարողանային զանգել մեզ»:

Զորիկը զոհվել է Իշխանասարում սեպտեմբերի 13-ին: Տուն է «վերադարձել» օրեր անց՝ մեր 95 տղաների հետ: Նա իր ընկերների հետ մինչև լուսաբաց պայքարել է թշնամու դեմ՝ թիկունքը բաց, առանց օգնության, բայց չմտածելով անգամ նահանջի մասին: Իշխանասարում մարտնչող տղաների սխրանքի մասին, ավաղ, քիչ է խոսվում: Տպավորություն է, թե չեն ցանկանում սեփական բացթողումներն ի ցույց դնել, որոնք տղաների կյանքն արժեցան: Հարուցված քրեական գործերն էլ տեղից չեն շարժվում, բազմաթիվ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն հնչում: «Իր զորամասից Զորիկիս մարտական ուղին էին ուղարկել, մի գրություն, որտեղ ներողամտություն էին հայտնում, որ չեն կարողացել ներկա գտնվել որդուս մահվան տարելիցին, մեկ օր անպայման կայցելեն: Միայն մեկ անգամ են Զորիկիս այցելել՝ մի հրամանատար մի քանի ժամկետային զինծառայողի հետ: Իսկ վերադասը, շուտով տղայիս զոհվելու երկրորդ տարին կլրանա, դեռ չի այցելել: Որևէ հարցի պատասխան իրենցից չենք ստացել: Չեն գալիս, որ ասեն, թե ինչ պայմաններում են զոհվել մեր երեխաները:

Եռագույնով ծածկված որդուս դրեցին իմ առջև, իմ երեխայի դեմքը չեմ տեսել: Անգամ քննիչն էր հետաքրքրվել, թե ո՞վ է վերցնելու Զորիկի պատմությունը, երբ տեղեկացրել էին, թե՝ տղայի մայրիկը, խնդրել էր ինձ նկարները, փաստաթղթերը ցույց չտալ»: Ապրելու ուժի մասին: «Զորիկիցս հետո ինձ ապրելու ուժ իմ երեխաներն են տալիս՝ իմ աղջիկն ու տղան: Պետք է ուժեղ լինեմ, որ նրանց իրենց նպատակներին հասցնեմ: Աղջիկս ամուսնացած չէ, պետք է իրեն ամուսնացնեմ, փոքր տղաս պետք է բարձրագույն կրթություն ստանա: Ուզում է եղբոր նախընտրած՝ ֆուտբոլի ուղղությամբ շարունակել կրթությունը: Դա թողել եմ իր ցանկությանը, ինչպես ինքը կորոշի: Ֆուտբոլի հանդեպ սերը տղաներս իրենց հայրիկից են ժառանգել, նա էլ էր ֆուտբոլ խաղալ շատ սիրում, գյուղում անցկացվող ցանկացած խաղի ժամանակ նա դարպասապահ էր:

Տղաս ուզում է նաև ծառայել բանակում, չնայած օրենքով ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից: Ասում է՝ ո՞նց կարող եմ եղբորս գործը կիսատ թողնել: Քանի ամիս եղբայրս չի ծառայել, պետք է լրացնեմ: Ես էլ իրեն միշտ ասում եմ՝ եղբայրդ իր պարտքը կատարել է հայրենիքի առաջ, հասկացողը հասկանում է, որ մենք հիմա այդ տղաների անձնազոհության շնորհիվ ենք ապրում: Իհարկե, ուժ է տալիս նաև այն, որ շարունակեմ հոգ տանել իմ որդու գերեզմանի մասին»: Տիկին Արմինեն հետաքրքիր մի միտք է արտահայտում. «Երբ ամուսինս մահացավ, երեխաներս ուժ տվեցին, որ կարողանամ կյանքը շարունակել, հանուն նրանց երազանքների ապրեցի:

Զորիկիս զոհվելուց հետո էլ հանուն իմ մյուս երեխաների եմ ապրում: Երեխաներից որևէ մեկը մյուսի բացը չի լրացնում, բայց թուլության պահերին հենց իրենք են մեզ սթափեցնում: Ապրում ենք, բայց թե ինչպես, միայն մենք գիտենք: Գնում եմ աշխատանքի, մի փոքր ցրվում, գալիս տուն, անկյունը տեսնում, սկսում երեխայիս հետ զրուցել: Նստում եմ տղայիս կողքին, մինչև քունս տանի, գնամ քնելու: Սա է իմ կյանքը: 19 տարի անքուն գիշերներով իմ երեխային պահեցի, հետո չիմացա, թե ինչպես թռավ իմ ձեռքից»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Զորիկ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գլաձորի ընտանեկան գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation