Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


Մշտադիտարկվել են պետական աջակցությամբ վերականգնվող մի շարք հուշարձաններ

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են պետական բյուջեով նորոգվող և վերականգնվող մի շարք հուշարձաններ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մասնագետները, մասնավորապես, տեղում քննարկել են ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի, Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցու, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) եկեղեցու, Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև մշտադիտարկել են Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանը:

Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոցում (պետ. ցուցիչ՝ 2.4.1, հանրապետական նշանակության) մասնագետները ծանոթացել են միջնադարյան կառույցների մնացորդների ու պատերի ամրակայման և նորոգման աշխատանքներին, անդրադարձել հետագա քայլերին՝ պատի շարվածքների լրացվող քարերի չափ-ձև, շաղախի գույն և որոշակի հատվածներում նախատեսված ծածկերի իրականացում:

Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար, պետ. ցուցիչ՝ 2.110.6, հանրապետական նշանակության) եկեղեցի։ Մասնագետները հեղինակային հսկողության, որակի տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթացել են իրականացված աշխատանքների և նախորդ այցի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման արդյունքներին, տեղում քննարկել տանիքածածկույթի իրականացման հնարավոր տարբերակները։ Արձանագրվել է հուշարձանի տարածքից էլեկտրական սյան հեռացման փաստը։

Այնուհետև Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցում (7-րդ դար, պետ. ցուցիչ՝ 3.11.3, հանրապետական նշանակության) քննարկվել է եկեղեցու կոնստրուկտորական մասի նախագծի լրամշակման անհրաժեշտության հարցը և որոշվել է այն քննարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում։ Անդրադարձ է կատարվել նաև կրողունակությունը կորցրած քարերի փոխարինման հնարավորությանը։

Այց է իրականացվել նաև Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան. հնձանների նորոգման և վերականգնման աշխատանքներում արձանագրվել են շեղումներ։ Մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, և տրվել են համապատասխան հանձնարարականներ շտկումների վերաբերյալ: Որոշվել է փոխել հնձաններում իրականացված սալերը՝ համապատասխանեցնելով պահպանված հնձանի կերպարին, քննարկվել են շինհրապարակի կահավորման, բարեկարգման և այլ հարցեր։

Նախարարության աշխատակիցները մշտադիտարկել են նաև Արգավանդ գյուղում գտնվող ՀՀ տարածքում հաշվառված թուրքմենական դամբարանը (պետ. ցուցիչ՝ 3.18.1, հանրապետական նշանակության)։ Հուշարձանը կառուցվել է հայ վարպետների ձեռքով՝ սինթեզելով միջնադարյան հայ և մահմեդական ճարտարապետական տարրերը։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թ.: Հուշարձանը մասնակի նորոգվել է 2001 և 2015 թվականներին:

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU