Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ես չեմ ներելու այս իշխանությանը, որն այս օրը գցեց մեզ

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 33-ամյակն է։ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի, Շահումյանի շրջանային խորհրդի եւ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂ Հանրապետության հռչակման եւ նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձեւավորման մասին հռչակագիր ընդունեց: 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը: Ու չնայած անկախ Արցախ ունենալու իղձերին ու 30-ամյա անմնացորդ պայքարին, 2023-ին մենք կանգնեցինք Արցախի օկուպացման փաստի առաջ, իսկ արցախցիները՝ մազապուրծ, արտագաղթեցին իրենց հնամենի հայրենիքից: Սեպտեմբերի 2-ին ընդառաջ զրուցել ենք Արցախի պատգամավոր Նելլա Գրիգորյանի հետ:

- Արցախի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ ամյակն ինչպե՞ս եք նշելու, ի՞նչ է նախատեսված: 

- Եռաբլուր ենք այցելելու` պարտադիր, բայց միջոցառման մասին դեռեւս ինձ հայտնի չէ, կարծում եմ` կլինի, ներկա կլինի նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

- Առաջին անգամ այդ օրը նշում ենք անկախ Արցախի մասին անցյալով խոսելով: Նախորդ սեպտեմբերին օկուպացվեց Արցախը: Ի վերջո` ո՞վ էր դրա մեղավորը, պատասխանատուն: 

- Պատճառը բոլորիս հայտնի չէ, հայրենիքն այս իշխանության համար ոչինչ է, մանավանդ` Արցախը, որ համարեցին ուրիշինը: Նրանք Արցախը չհամարեցին մեր բոլորինը` համայն հայությանը: Արցախն այս իշխանության համար հայության դարպաս չդիտարկվեց, այլ համարեցին, որ Արցախը միայն արցախցիներինն է: Պառակտումը հատկապես նկատեցինք 2020 թվականի պատերազմից հետո: Բայց, օրինակ, 1988-ի շարժումը մեզ համար այնքան կարեւոր էր, որ անգամ բառերով չեմ կարող նկարագրել: Այդ շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հաղթանակով պսակեցինք մեր հետագան: Շատ ոգեւորված էինք այդ տարիներին, որ վերջապես միանալու ենք մայր Հայաստանին, եւ մայր Հայաստանը, մի բռունցք դարձած, մեզ հետ պայքարեց, արդյունքում ունեցանք հաղթանակ, որն ավարտվեց այս անբացատրելի ցավով:

- 1 տարի է անցել Արցախի օկուպացումից: Ի՞նչ խնդիրներ ունի այսօր արցախցին:

- Խնդիրները բազմաթիվ են, որ կողմ նայում ենք` խնդիր է, բայց պետք է պայքարենք, կոտրվել չկա, մենք պետք է արցախցի, հայ մնանք: Ոչ մի պարագայում չի կարելի լռել: Կոչ եմ անում համայն հայությանը՝ արձագանքել, թե ինչ են անում արցախցիների նկատմամբ, ինչպես են վարվում: Հերիք չէ՝ Արցախը հանձնեցին, հիմա էլ ինչ ուզում՝ անում են արցախցիների դեմ, ինչպես ուզում` վարվում են: Ես չեմ ներելու այս իշխանությանը, որն այս օրը գցեց մեզ: Հիմա էլ այնպես են անում, որ արցախցիներն ընդհանրապես սոված մնան: Տաքսիների մասին նոր օրենք են ընդունել, որ արցախցիները «Յանդեքս» տաքսի չվարեն, թողնեն հեռանան Հայաստանից: Նոր օրենքով՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող մարդկանց արգելում են տաքսի վարել՝ շատ լավ իմանալով, որ արցախցիներն այստեղ միայն դրանով են զբաղվում, այլ աշխատանք չկա, աշխատատեղ չկա: Սա արվում է բացառապես արցախցիների դեմ, որ անգամ հանապազօրյա հաց չվաստակենք:

- Նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպո՞ւմ եք:

- Իհարկե, պարբերաբար հանդիպում ենք, ժամանակ առ ժամանակ, ի՞նչ անի Սամվել Շահրամանյանը, նա շատ լավ գիտի արցախցիների բոլոր խնդիրները, բայց ոչ մի լծակ չունի, ոչ մի բանով չի կարողանում իր համերկրացիներին օգնել, ի՞նչ կարող է անել Շահրամանյանը` նման իշխանությունների օրոք:

- Իսկ Արցախի ներկայացուցչությունն ինչո՞վ է զբաղվում այժմ:

- Դե, հիմնականում արցախցիների հետ հանդիպումներ, տարբեր հարցեր են բարձրացվում, նախագահը լսում է, խորհուրդներ է տալիս՝ որտեղ գնան, ինչ անեն: Այդքան բան:

- Տեղյա՞կ եք, թե Արցախի պատմամշակութային արժեքների մասով ինչ է արվում, որ բարբարոսները չոչնչացնեն հիմնահատակ, կամ՝ առհասարակ, արվո՞ւմ է ինչ-որ բան, թե՞ ոչ: Արցախի ՄԻՊ-ն ընդհատակ է անցել:

- Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման համար Արցախի պատգամավորներով հանձնաժողով ենք ստեղծել` Օսկանյանի գլխավորությամբ: Նա միջազգային հարթակներում ներկայացնում է մեր մշակութային արժեքների հետ կապված խնդիրները: Վահրամ Բալայանը նույնպես զբաղվում է այդ հարցերով, բայց, միեւնույն է, դա շատ քիչ է, այդ հարցով պետք է առաջին հերթին զբաղվեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները:

- Սեպտեմբերից նոր թափ է առնելու Բագրատ Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: Մասնակցելո՞ւ եք ակցիաներին:

- Ես մշտապես մասնակցել եմ ու շարունակելու եմ մասնակցել, բայց թե շարժումն ինչպես կպսակվի, չեմ կարող ասել, ամեն դեպքում հավատացած եմ, որ նա մեզ մոտ Աստծո կողմից ուղարկված մարդն է: Նրա միտքը, խոսքը, գործերը, ամեն ինչը մեզ հիացնում է: Հավատում ենք, որ հաղթանակ է տանելու սրբազան պայքարը:

- Գերիների մասին մտահոգվո՞ւմ են արցախցիները, ի՞նչ տեղեկություն ունեք նրանցից: Դուք Արայիկ Հարությունյանի կուսակցության անդամն եք, նրա ընտանիքի հետ կապ, շփում ունե՞ք:

- Ընտանիքն ապրում է Երեւանում, գնալ-գալ չունեմ, բայց դե՝ ապրում են, էլի, ո՞նց կարող են ապրել, երբ ընտանիքի հայրը գերության մեջ՝ բանտում է: Շատ կցանկանայի, որ այս իշխանությունները զբաղվեին մեր գերիներով, մանավանդ` ռազմաքաղաքական ղեկավարներով: Չեմ լսել, որ գոնե մեկ հարթակում այս իշխանությունը նրանց մասին խոսեր, ոչ մի բառ չեն արտաբերում: Միջազգային հարթակներում էլ նույնը` ոչ մի խոսք:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank