Չենք զիջի տարածքներ հանուն խաղաղության․ Զելենսկի
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի զիջի տարածքներ հանուն խաղաղության։ Նա նաև ընդգծել է, որ չեն դիտարկում առաջնագծում հակամարտությունը դադարեցնելու տարբերակը։
«Կիևը պատրաստ չէ օգտագործել Ուկրաինայի տարածքը որպես խաղաղության առաջարկի տարբերակ», ընդգծել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր համոզմունքն է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը չի կարողանա վերականգնել այն ազդեցությունը, որը նախկինում ուներ Խորհրդային Միությունը։
«Ես գիտեմ, որ բոլորը կարծում են, որ Պուտինը մեծ աշխարհաքաղաքական նպատակներ ունի, կայսերական հայացքներ և այլն։
Նա 100 տոկոսով ցանկանում է վերադարձնել այն ազդեցությունը, որն ուներ Խորհրդային Միությունը։ Սա մեզ համար պարզ է, բայց նա չի վերադարձնի։ Նա պարզապես ժամանակ չի ունենա»,- ասել է Զելենսկին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



