«ԶՊՄԿ» ՓԲԸ Բացահանքի Պայթեցման տեղամասի պայթեցնող Բորիկ Առաքելյանը 34 տարվա աշխատանքային փորձ ունի
SOCIETY«ԶՊՄԿ» ՓԲԸ Բացահանքի Պայթեցման տեղամասի պայթեցնող Բորիկ Առաքելյանը 34 տարվա աշխատանքային փորձ ունի:
Այդ տարիների ընթացքում իրականացրել է պայթեցման աշխատանքներ ոչ ստանդարտ հորատանցքերում:
Երկարամյա աշխատակիցը նկարագրում է կատարվող աշխատանքների հաջորդականությունը և հավելում, որ այստեղ ամենակարևորը` զգոնությունն է, անվտանգության կանոնների պահպանումը:
Ժամանակին համահունչ, պայթեցման տեղամասը ևս, անցել է զարգացման մի քանի փուլեր.արդիականացվել են տեխնիկական միջոցները, ինչի շնորհիվ անհամեմատ բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը:
Աշխատակիցները ժպիտով են հիշում` ձեռքով հորատանցքերի լիցքավորման ժամանակները, երբ պայթեցնողը հանք էր գնում` մեջքին 1, 2 կգ պայթուցիկ , հետևից էլ` օգնականը:
Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ աշխատանքային ձեռքբերումների համար Բորիկ Առաքելյանը իր երկու տասնայակ գործընկերների հետ, ներկայացվել էր պարգևատրման:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



