Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Խաղաղությա՞ն են մոտ կողմերը, թե՞ պատերազմի. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

rbc.ru-ն «Կկարողանա՞ն, արդյոք, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքել 2024 թվականին» վերնագրով հոդվածում գրում է, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը այս տարվա գարնանը խոսել են խաղաղության պայմանագիր կնքելու պլանների մասին՝ նախքան ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը, որը տեղի կունենա Բաքվում 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը։ Այնուամենայնիվ, վերջին ամիսներին Ադրբեջանը Հայաստանին երկու նոր պահանջ է առաջադրել: Առաջինը՝ աջակցել Բաքվի պահանջին՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, երկրորդ՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որը հղում է պարունակում երկրի Անկախության հռչակագրին:

rbc.ru-ի հետ զրուցած փորձագետների կարծիքով, ներկա պայմաններում կողմերը մինչև 2024 թվականի վերջը խաղաղության համաձայնագիր չեն ստորագրի։

«Ադրբեջանական կողմն առաջարկում է ստորագրել միջպետական հարաբերությունների հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթ և այնտեղ արձանագրել խաղաղության պայմանագրի գործող տեքստի այն հատվածները, որոնց շուրջ կա փոխադարձ համաձայնություն։ Հայկական կողմը հրաժարվում է դրանից,- rbc.ru-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը,- նրանք պնդում են, որ Սահմանադրության նախաբանը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի համար։ Բայց մենք չենք տեսել Հայաստանի Սահմանադրական դատարանի միանշանակ գնահատականը, հետևաբար, համաձայնագիրը ստորագելու առումով մենք վտանգ ենք տեսնում, որ ստորագրված փաստաթուղթը չի համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը»։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը կարծում է, որ կողմերը ավելի շուտ մոտենում են «պատերազմի, քան խաղաղության»։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին օրերին Բաքուն բազմիցս է մեղադրել Երևանին սահմանային գնդակոծության մեջ, որը հայկական ռազմական գերատեսչությունը սուտ է անվանել։ Սա, ըստ Միքայել յանի, վկայում է «ադրբեջանական կողմից սահմանամերձ շրջանների ռազմականացման մասին»։ «Հայաստանը, ըստ էության, զիջումների գնաց Ադրբեջանի բազմաթիվ պահանջներին, այդ թվում՝ մի քանի ամիս առաջ նրան փոխանցելով սահմանին գտնվող մի շարք տարածքներ, որից հետո Հայաստանում ներքաղաքական բախումներ եղան,- հիշեցրել է փորձագետը, - Մինսկի խմբի հետ կապված Փաշինյանն արդեն գնացել է նման զիջման: ԱԳՆ-ի և վարչապետի գրասենյակի բոլոր պաշտոնական հայտարարություններում Մինսկի խումբը այլևս չի նշվում։ Բայց Փաշինյանի դիրքորոշումն այն է, որ Մինսկի խմբի ֆորմալ լուծարումը պետք է ընթանա խաղաղության պայմանագրի կնքմանը զուգահեռ»։ Սահմանադրությունը փոխելու պահանջը Միքայելյանն անվանել է «վերջնագիր մի շարք այլ վերջնագրերի մեջ»։ «Չնայած Հայաստանի ներկայիս իշխանությունը պատրաստ է անգամ նման զիջումների, բայց նա դա ուղղակի ի վիճակի չէ իրականացնել, Հայաստանում պետք է հանրաքվե լինի, բայց, ըստ հարցումների, բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է դրան»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall