Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պարզ, փոքրիկ, բայց և... չափազանց հարմար ու անփոխարինելի դարձած իր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բանջարեղենամաքրիչի (կեղևահան) օգտագործումը հեշտացնում է տնային տնտեսուհիների կյանքը: Առաջին հայացքից պարզ թվացող այդ գործիքը ավելի արդյունավետ է հանում բանջարեղենի կեղևը, քան սովորական դանակը, և խնայում է ժամանակը: Դրա հիմնական նպատակն է հեռացնել կեղևը բանջարեղենից և մրգերից, իսկ սովորական դանակի նկատմամբ առավելությունը անվտանգ լինելն է, մինիմալ է մատները կտրելու հնարավորությունը, գործընթացն արագ է, իսկ թափոնների ծավալը շատ ավելի քիչ է լինում, ինչը թույլ է տալիս խնայել սննդամթերքը:

Ներկայում շուկայում կա կեղևահանների հսկայական ընտրանի: Կարող եք ընտրել ըստ ձևի, գույնի, սայրի դիրքի և այլն։ Բացի սովորականներից, կան հատուկ որևէ տեսակի բանջարեղենի կամ մրգի համար նախատեսվածներ, որոնցով հնարավոր է նաև դեկորատիվ տեսք տալ՝ մաքրել, կտրել ու անգամ փորագրություններ անել բանջարեղենի ու մրգերի վրա:

Բանջարեղենամաքրիչները կարող են լինել մետաղական կամ կերամիկական: Վերջիններս իրենց փխրունության պատճառով թանկ են ու նաև ունեն կարճ ծառայության ժամկետ: Կերամիկական բանջարեղենամաքրիչները, ի տարբերություն մետաղականների, սրված են միայն մի կողմից, ուստի անհարմար են ձախլիկների համար։ Շեղբերը կարող են լինել ազատ շարժվող կամ ֆիքսված, ուղիղ կամ ատամնավոր: Ուղիղ շեղբերովները հաստ կեղևների համար են, ատամնավորները՝ բարակ կեղևների համար: Բանջարեղենամաքրիչներից շատերը չեն կարող սրվել, և վեց ամիս օգտագործելուց հետո դրանք դառնում են անօգտագործելի: Հետևաբար, ավելի լավ է ընտրել բանջարեղենի շարժական շեղբով նման սարքեր, որը հեշտությամբ կարելի է հեռացնել պտուտակահանով:

Բանջարեղենամաքրիչները առաջին անգամ հայտնվել են 19-րդ դարի վերջին Գերմանիայում։ Դրանց նպատակն էր արագ մաքրել բանջարեղենն ու մրգերը ճաշի ժամանակ, այսինքն՝ դրանք օգտագործվում էին որպես սպասքի յուրատեսակ հավելամիջոց: Դրանք ամենամեծ ժողովրդականությունն են ձեռք բերել ֆրանսիացի խոհարարների շրջանում, քանի որ դրանց օգտագործմամբ խոհարարները սկսել են զգալի խնայել ժամանակը սնունդ պատրաստելիս: 1929 թվականին հենց Ֆրանսիայում է սկսվել բանջարեղենամաքրիչների զանգվածային արտադրությունը L'Econome ապրանքանիշով: Ամենահայտնի «Sparschaler Rex» բանջարեղենամաքրիչը, որը մշակվել է դեռ 1947 թվականին, դեռևս արտադրության մեջ է։ Անգամ դրա պատվին 2004 թվականին Շվեյցարիայում փոստային նամականիշ է թողարկվել։

Բանջարեղենամաքրիչները լայն տարածում են գտել միայն մի քանի տասնամյակ առաջ, բայց այդ ժամանակից ի վեր դրանք անընդհատ կատարելագործվել են։ Այժմ խանութներում կարող եք գտնել անսովոր ձևի բռնակով կամ մի քանի շեղբերով մոդելներ, որոնք թույլ են տալիս մաքրել բանջարեղենը երկու ուղղությամբ՝ դեպի ձեզ և հակառակը: Հայտնվել են պտտվող դանակով մոդելներ, որոնց սայրը կարելի է փոխել՝ կախված բանջարեղենի տեսակից, ոմանք ունեն սրածայր հատված, որը թույլ է տալիս, օրինակ՝ հանել կարտոֆիլի «աչքերը»։

Բանջարեղենամաքրիչի ժամանակակից կիրառությունները բազմազան են: Այն կարող է ոչ միայն արագ մաքրել բանջարեղենը, զգուշորեն կտրատել սոխը կամ ավոկադոն փոքր կամ մեծ շերտերով, այլ նաև նույնիսկ օգտագործվել աղանդեր պատրաստելու համար: Բանջարեղենամաքրիչների օգնությամբ հնարավոր է ստեղծել ամբողջական գլուխգործոցներ։ Յուրաքանչյուր տնային տնտեսուհի պետք է ունենա նման փոքրիկ և բազմակողմանի իր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46