Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ–ում մարդիկ վախեցած են գիշերվա թեժ մարտերից, ի՞նչ իրավիճակ է այժմ ՌԴ–ում․ հայացք ներսից

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երկու շաբաթից ավելի է, ինչ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, Լիպեցկի շրջաններում ակտիվ մարտերը շարունակվում են: 2.5 տարվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվեց գործողություններ իրականացնել հենց ՌԴ տարածքում։ 

Այս գիշեր թեժ մարտեր են եղել ՌԴ– տարածքում՝ ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել ՌԴ Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Տուլայի, Կուրսկի, Մոսկվայի ուղղություններով։ Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ սա Մոսկվան գրոհելու ամենածավալուն փորձերից մեկն էր, ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը խփել են Մոսկվա թռչող 11 անօդաչու։ 

Սակայն, Մոսկվայի շրջանի օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով, գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Գիշերվա ընթացքում Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ 143-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայությունները։

MediaHub-ը կապ հաստատեց Կուրսկի շրջանի խաղաղ բնակչի հետ, որը նշեց․ «Եթե մինչ այս չէինք ցանկանում տարհանվել, ապա գիշերվանից հետո այնքան վախեցած ենք, որ միանշանակ կտարհանվենք»։ 

«Ուկրաինական ԶՈՒ–ն ուժեղացել է, իսկ մենք վախեցած ենք, մտածում էի, որ չեմ տարհանվի, սակայն, երբ զոհվում է քո շենքի հարևանը, սկսում ես մտածել, որ կյանքդ ավելի թանկ է, և ավելի լավ է տարհանվել ավելի ապահով տեղ»,– նշեց Կուրսկի բնակիչը։

MediaHub-ը նաև կապ հաստատեց Բելգորոդի շրջանի բնակչի հետ, որը նշեց՝ բավականին թեժ է եղել Բելգորոդի շրջանում տեղեկան ժամանակով 01:32–ից մինչև 01:37–ն ընկած ժամանակահատվածում։

«Բավականինն երկար ժամանակ Բելգորոդի շրջանում այսպիսի մասշտաբային հարձակում չէր եղել։ Մարդիկ վախեցած են և չեն հասկանում, թե ի՞նչն է պատճառը, որ արդեն երկու շաբաթից ավել ուկրաինական ԶՈՒ-ն հետ չի շպրտվում ՌԴ–ի տարածքից»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց Բելգորոդի բնակիչը։

Նա հավելեց, որ այս գիշեր Բելգորոդի ժողովուրդը չի քնել, բոլորը վախեցած էին թեժ մարտերի, հրթիռային վտանգների և հրթիռակոծություն պատճառով։

«Արդեն անցել է երկու շաբաթից ավել, իսկապես չենք հասկանում պատճառը, թե ինչո՞ւ ՌԴ–ին չի հաջողվում հաղթել ուկրաինական ԶՈՒ–ին և հետ շպրտել մեր տարածքից։ Հազարավոր մարդիկ են զոհվում, սակայն, Մոսկվայում և այլ քաղաքներում մարդիկ ապրում են այնպես, որ կարծես Կուրսկը, Լիպեցկը կամ Բելգորոդը հեռու են իրենցից, և իրենց հետ ոչինչ չի լինի, սակայն, այսօր արդեն ուկրաինական ԶՈՒ–ն իր հրթիռներով հասավ Մոսկվա, իսկ ի՞նչ կլինի վաղը, շատ վախեցած ենք և չգիտենք՝ ի՞նչ անել»,– ասաց Բելգորոդի բնակիչը։

Նա նշեց, որ այժմ հանգիստ է Բելգորոդի տարածքում, բայց մարդիկ արդեն մտածում են տարհանվելու մասին, սակայն չգիտեն՝ որտեղ, քանի որ անգամ ՌԴ–ի մայրաքաղաքն այլևս ապահով չէ։

Իսկ ՌԴ–ի կառավարությունը այլ մտքին է՝ ՌԴ նախագահը չի ցանկանում բանակցել Ուկրաինայի հետ, նա, մասնավորապես, նշել է․ «Ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»։ 

Իսկ այսօրվա թեժ մարտերից հետո, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիայի» նախագահ Դմիտրի Մեդվեդևը ասել է․ «Ռուսաստանի Դաշնությունը կարող էր «բանակցային թակարդի» մեջ ընկնել, սակայն Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո բանակցություններ չեն լինի, քանի դեռ թշնամին ամբողջությամբ չի ջախջախվել»։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia