Հայաստանում վերջին 14 օրում Covid-19-ի «Օմիկրոն» ենթատեսակի 29 դեպք է գրանցվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում Covid-19-ի «Օմիկրոն» ենթատեսակի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել վերջին 14 օրում: Տեղեկությունը հայտում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հիվանդության ընթացքը ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ»,–հայտնում է նախարարությունը։
Նշվում է, որ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնագետների հետ քննարկել է երկրում համաճարակային իրավիճակը, քանի որ աշխարհում համաճարակային իրավիճակը վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է:
Նանուշյանն ընդգծել է, որ արձակուրդային սեզոնի ավարտին կարմրուկի, կապույտ հազի, ջրծաղիկի, վարակիչ մյուս հիվանդությունների դեպքերի աճից խուսափելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումները և ծնողներին իրազեկել ժամանակին երեխաներին պատվաստելու կարևորության մասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Կապիկի ծաղիկ հիվանդությանը, որով պայմանավորված նախօրեին ԱՀԿ-ն հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Թեև Հայաստանում հիվանդության ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր, այդուհանդերձ, Լենա Նանուշյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանային անցակետերում գործընկերների հետ դեպքերի վերհանման մեխանիզմները հստակեցնել:
Մասնագետներն անդրադարձել են նաև տարածաշրջանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված դեպքերին։
Հանդիպման ավարտին Լենա Նանուշյանը հանձնարարել է երկրում շրջանառվող բոլոր տեսակի վարակիչ հիվանդությունների համաճարակային հսկողությունը ուժեղացնել, հստակեցնել իրավական կարգավորումները և բարձրացնել իրազեկվածությունը:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



