Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Իրենց անգործության պատճառով եղբորս դիակը մեզ հասավ 3 տարի անց… Արթուրն այսօր կդառնար 24 տարեկան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արթուրի ընտանիքի անդամները 3 տարի սպասել են հրաշքի, որ մի օր ինչ որ տեղից նա կհայտնվի... նա անհետ կորած էր համարվում 2020 թվականի պատերազմից, սակայն հրաշք այդպես էլ տեղի չունեցավ:

Այսօր Արթուրը կդառնար 24 տարեկան, բայց հավերժ մնաց 20 տարեկան:

MediaHub-ը վերհիշում է հարցազրույցը նրա եղբոր հետ:

***

«Մեր ընտանիքը 3 տարի անընդմեջ սպասել է եղբորս՝ Արթուրին, նա անհետ կորած էր համարվում 2020 թվականից։ Սկզբում, ընկերներից մեկն ասաց «Բայրաքթար»-ով խփել են դիրքի վրա, ինքը վիրավորվել է, իսկ Արթուրին դրանից հետո չի տեսել, ինքն էլ մտածել է, որ եթե իր հետ չեն իջեցրել դիրքից հոսպիտալ, ուրեմն զոհվել է»,MediaHub-ի հետ զրույցում եղբոր՝ Արթուր Հայրապետյանի մասին պատմում է Տիգրանը։  

Արթուրը` որպես ժամկետային զինծառայող, Հադրութի զորամասում էր, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ` կիրառելով զինանոցի ողջ ներուժը։ Ծանր մարտերից ու Հադրութի գրավումից հետո հայկական զորքը հետ է քաշվել, հասել Մարտունի։ Տիգրանի տեղեկություններով՝ եղբայրը զոհվել է Մարտունու «Կամար» բարձունքում։

«Զինադադարից հետո ամեն օր սպասում էինք հրաշքի, որ ինչ որ տեղից կհայտնվի, որոնողական աշխատանքները մեկնարկել էին, իսկ նրանից ոչ մի լուր։ Որքան օրերն անցնում էին՝ այնքան նրա ողջ մնալու հույսերը մարում էին։ Մտածեցինք գերի է։ Դրա համար գործի դրեցինք արտերկրում ապրող մեր բոլոր ծանթների ներուժը` պաշտոնյաներ, գործարարներ, զինվորականներ, մի խոսքով՝ մարդկանց, ովքեր կկարողանային հստակ տեղեկություն իմանալ Բաքվից։ Մինչ տեղեկություն ստանալը, ԴՆԹ պատասխան եկավ, որ նույնականացումը համընկել է, եկեք ՀՀ Մարտունու դիահերձարան։ Եկանք, ասացին` «սխալմունք է եղել, ձեր տղայի մարմինն այստեղ չէ», ներողություն խնդրեցին, մենք հետ եկանք Ստեփանակերտ։ Մի քանի օր անց պատասխան ստացանք, որ եղբայրս Բաքվի բանտում է, գերեվարվել է»,- ասում է Տիգրանը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ իրար հակասող տեղեկություններն ու սպասումն ավելի դաժան է եղել հատկապես մոր համար։ Արցախի պաշարման ժամանակ ԴՆԹ հետազոտության կենտրոնից նորից են զանգել` վստահեցնելով, որ նախորդ անգամ սխալվել են, բայց այս անգամ հստակ է․ նույնականացվել է Արթուր Հայրապետյանի աճյունը։

«Չկարողացանք գալ, քանի որ ճանապարհը փակ էր։ Երբ սեպտեմբերին տեղափոխվեցինք Հայաստան, առաջին բանը, որ արել ենք Արթուրի ԴՆԹ թեստը Մոսկվայի առաջատար գիտագործական կենտրոն ուղարկելն էր։ Հոկտեմբերին ասացին 99.9 տոկոսով պատասխանը, աճյունը նույնականացվել է։ Դա փաստորեն այն նույն դիակն էր, որը 2 տարի առաջ ասել են` «ձերն է», հետո ներողություն խնդրել, թե սխալմունք է։ Այսինքն՝ իրենց անգործության պատճառով մենք սպասել ենք 3 տարի։ Ինչևէ, եղբորս հուղարկավորեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մայրս, որ 3 տարի սպասել է հրաշքի, ակնկալիքները չարդարացան։ 2020 թվականից կուտակված ցավը կրկնապատկվեց։ Հիմա սփոփվում ենք նրանով, որ գոնե Արթուրի դին ուշ է մեզ հասել, գերեզմանը չի մնացել Արցախում, թե չէ կխելագարվեինք։ Գոնե այստեղ գնում ենք «Եռաբլուր», փոքր ինչ թեթևացած տուն վերադառնում»,- ասում է մեր զրուցակիցը։

Ստեփանակերտում, Հայրապետյանների ընտանիքում 3 տղա է մեծացել։ Ընտանիքի կարոտը 44-օրյա պատերազմից հետո չի փարատվում, Արթուրի զոհվելու ցավը չի մեղմվում։ Տիգրանը համոզված է, որ իրենց ընտանիքում դեռ նոր Արթուր է ծնվելու։ 

Արթուր Հայրապետյանն ապրեց ընդամենը 20 տարի, բայց նրա ու իր մարտական ընկերների հերոսությունների մասին դեռ շատ է խոսվելու։ Նրանք կարող էին լքել իրենց վերապահված դիրքը, նահանջել՝ փրկվելու համար, բայց ընտրեցին գիտակցված մահը։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan