Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
SOCIETY«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը 2024թ. օգոստոսի 14-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ամիօ բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 100,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 9.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (AMARBBB2FER8) բորսայում կշրջանառվեն ARBBBF բորսայական հապավմամբ:
Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



