Բալեկյանը հեռանում է «Բոկա Խունիորս»-ից, հայտնի է նոր ակումբի անունը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը շուտով կլքի «Բոկա Խունիորսը»:
Բալեկյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները արգենտինական Պրիմերայի մեկ այլ ակումբի հետ։ Առաջիկայում հայ ֆուտբոլիստը կհամալրի «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի շարքերը։ Նորբերտոյի տեղափխությունը կլինի վարձակալական հիմունքերով 18 ամիս ժամկետով՝ հետագայում ամբողջական տրանսֆերի գնման հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ 28-ամյա խաղացողը «Բոկա Խունիորս» էր տեղափոխվել 2021 թվականին «Ատլետիկո Հուրականից» 2,9 միլիոն եվրոյի դիմաց:
Նորբերտոն «Բոկա Խունիորսի» կազմում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



