Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մեկ տասնամյակ, և հաջողություններ գրանցած նվագախումբ. Երիտասարդականը 10 տարեկան է

CULTURE

Ուղիղ 10 տարի առաջ` 2006 թվականի հունվարի 25-ին, առաջին անգամ հանրությանը ներկայացավ երիտասարդ ու հետաքրքիր հավակնություններ ունեցող նոր կոլեկտիվ: 18-ամյա Սերգեյ Սմբատյանի հիմնած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու նրա երիտասարդ կազմը կարճ ժամանակում կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի երաժշտական ասպարեզում` հետագայում էլ դուրս գալով միջազգային հարթակներ: Նվագախմբի ստեղծման, հաջողությունների, հոբելյանի մասին«Արմենպրես»-ը զրուցել է ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

Սերգեյ Սմբատյանը` նվագախումբ ստեղծելու գաղափարի մասին

Գաղափարը նոր չէր: Այն շատ բնական ընդունվեց իմ ընկերների կողմից: Բնական է, որ մարդիկ ուզում են ստեղծել ինչ-որ նոր բան: Երբ 18 տարեկան ես, միայն այդ ժամանակ կարող ես կուրորեն հավատալ այն հաջողությանը, որը 10 տարի առաջ հաշվարկելն անհնար էր:

Բոլորս միասին էինք սովորում, ապրում էինք նույն հետաքրքրություններով: Երբ ստեղծում ես նոր կոլեկտիվ, շատ կարևոր է, որ քեզ հետ լինեն մարդիկ, ովքեր իրար նման են մտածում մի գաղափարի մասին: Մենք ուզում էինք ապրել Հայաստանում և ուզում էինք ունենալ գործ: Կային երաժիշտներ, ովքեր ավարտում էին, լքում էին Հայաստանը: Ես դրան էլ դրական եմ նայում: Մենք մնացինք Հայաստանում, և 10 տարի անց զգում ենք, թե ինչ հաջողության ենք հասել:

Նվագախումբն ինքնաբուխ ստեղծվեց…

Աշխարհի նվագախմբերի մեծ մասն ստեղծվել է պետության կամ հիմնադրամների կողմից: Սկզբնական շրջանում 48 հոգի էինք, հիմա կազմը մեծացել է՝ 92 երաժիշտ: Այն լիդերները, որոնց շնորհիվ ստեղծվեց նվագախումբը, մինչև հիմա մեզ հետ են: Դա ամենակարևորն է: Արածն ավելի շատ է, քան պատկերացնում էինք սկզբում: Շատ ենք աշխատել, ավելի շատ պետք է աշխատենք: Բայց կրկնեմ` մեզ շատ օգնեց մեր տարիքը: Նվագախումբն անվճար էր աշխատում. մենք չէինք մտածում, որ մեր սիրած գործի համար պետք է գումար ստանանք: Մենք` երաժիշտներս, շատ երջանիկ մարդիկ ենք, մենք ապրում ենք մեր երկրում, անում ենք մեր սիրելի գործը, և պետությունն աջակցում է մեզ:

2008-ին նվագախումբը պետականի կարգավիճակ ստացավ

Երբ մենք ստացանք պետականի կարգավիճակ, նույնիսկ չգիտեինք` ինչ է դա նշանակում: Շատ դժվար է ստեղծել կոլեկտիվ, երեք տարվա ընթացքում ապացուցել, որ արհեստավարժ ենք:

Մեր պատմական համերգը տեղի ունեցավ Բեռլինում 2007 թվականին: Հոտնկայս ընդունելությունից հետո Կոնցերտհաուս (Konzerthaus) համերգասրահի տնօրենն ասաց, որ նման ընդունելություն տարիներ առաջ է տեսել: Բեռլինը դասական երաժշտության ոլորտում չափանիշային քաղաք է. հասկացանք, որ այն ամենը, ինչին հավատում էինք, ճիշտ էր, և մենք ճիշտ ուղու վրա ենք:

Հոբելյանական համերգ

Մեր հոբելյանին նվիրված գալա- համերգը տեղի կունենա հունվարի 25-ին: Մեզ համար շատ կարևոր է այս համերգը. Ամփոփում ենք մեր10 տարին, և նոր փուլ է մեկնարկում: Շատ կարևոր է սկզբունքային առումով, որ այդ համերգը դիտվի նաև որպես կատարած աշխատանքի արդյունք: Հոբելյանի առթիվ մեզ շնորհավորում են տարբեր արտիստներ` այդ թվում մեգաաստղ Սերժ Թանկյանը: Սա շատ բանի մասին է խոսում: Ես կարող եմ շատ լավ բաներ ասել նվագախմբի մասին, որովհետև նվագախմբով եմ ապրում: Իմ դրական լիցքերը բնական են, բայց եթե Սերժ Թանկյանի նման արտիստն է, տեսնելով մեր գործունեությունը և որակ ը, ասում` ինչու ոչ, համագործակցենք միասին, դա միջազգային հաջողության մեծագույն գրավական է, արդյունք:

Նոր փուլ, նոր տեսլական

Նվագախումբը պետք է ձևավորի ինչ-որ նոր ձևաչափ և շարունակի աշխատել: Մենք մեր երիտասարդական նվագախումբը նոր անուն կունենա: Մենք չենք անի այն, ինչ ընդունված է, ինչպես մեր այլ նախագծերի դեպքում է: Մեր անունը պետք է լինի յուրօրինակ: Հունվարի 25-ին ես պետք է հայտարարեմ նվագախմբի անունը: Ավելի քան վստահ եմ, որ այն միտքը, որ կառաջարկեմ, կլինի եզակի, աշխարհում նման բան չի լինի:

Քշիշտոֆ Պենդերեցկին հատուկ նվագախմբի համար Հայաստան է գալիս

Մաեստրո Պենդերեցկու գալը շատ կարևոր է: Ոչ ոք կասկածի տակ չի դնի այն փաստը, որ Պենդերեցկին այն երաժիշտն է, որ եթե չհավատար նվագախմբին ու նրա ապագային, երբեք չէր գա: Պենդերեցկին երևույ է, խորհրդանիշ, կենդանի լեգենդ, մեծագույն պարծանք: Երբ մտածում եմ, որ Հայաստան է գալու հատուկ մեզ համար, իմ մեջ անհավանական զգացում է առաջանում: Աներևակայելի ձեռքբերում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ստեղծվել է 2005-ինՀիմնադիր Սերգեյ Սմբատյանըով առ այսօր գլխավորում է կոլեկտիվը որպեսգեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորմիավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների: 2008-ին բարձր վարպետության և արդի երաժշտությանտարածման համար ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակՆվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներովՀայաստանում և երկրի սահմաններից դուրս:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League