Ալավերդու ոլորաններում «Նիվան» գլորվել է ձորը
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը, տուժածներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 14 SS 457 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարաների կանչի վայր հասնել` ուղեւոր Գ. Վ. տեղափոխվել է Ալավերդի քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



