Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Երևանում հաճախակի են դարձել երկարատև հոսանքազրկումները․ պատճառներին ու փոխհատուցման մեխանիզմներին անդրադարձել են ՀԷՑ-ն ու ՀԾԿՀ-ն

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին օրերին Երևանի տարբեր թաղամասերում պարբերական բնույթ են կրում հոսանքազրկումները, ինչի հետևանքով անհարմարությունների են բախվում բնակիչները։ Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներ պարբերաբար ահազանգում են իրենց բնակարաններում երկարատև հոսանքազրկումների մասին՝ բողոք արտահայտելով նաև պատկան մարմինների հետ կապվելու և պատշաճ պարզաբանումներ ստանալու անհնարինության վերաբերյալ։ 

 «Արմենպրես»-ը փորձել է հասկանալ հաճախակի դարձած հոսանքազրկումների պատճառները, ինչպես նաև մանրամասներ ճշտել խնդրին լուծում տալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից պարզաբանեցին՝ հոսանքազրկումների պատճառը «Երևանի ՀԷԿ-1»-ում վերջերս տեղի ունեցած հրդեհն է, որի հետևանքով ՀԷԿ-ի  աշխատանքի խափանումներ են եղել։ ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ նշված է, որ այս օրերին շարունակվում են «Երևանի ՀԷԿ 1»-ում (պատկանում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքները։

«ՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։ Այսօրվա դրությամբ այդ բեռը տեղաբաշխվել է Ընկերության այլ ենթակայանների միջև, ու էլեկտրասնուցումն ապահովվում է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ Մինչդեռ սովորական պայմաններում պահուստային մալուխները ծառայում են հիմնական մալուխների փոխարինման համար: Այսինքն, եթե սովորական պայմաններում վթարի դեպքում մինչև հիմնական մալուխների նորոգումը դրանք փոխարինվում էին պահուստայինով, այժմ, չունենալով պահուստային սնուցում, բաժանորդները հոսանքազրկվում են, ինչպես նաև վթարների վերացման ժամկետները նախատեսվածից ավելի են տևում։ Հաշվի առնելով վերը նշված վթարի մեծ ծավալները՝ մեր մասնագետներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, անում հնարավորը մեր բաժանորդներին նվազագույն անհարմարություն պատճառելու համար։

Ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական ծառայության շուրջօրյա գործող 1-80 զանգերի կենտրոնն աշխատում է խիստ ծանրաբեռնված արտակարգ ռեժիմով, ստանում բազմաթիվ զանգեր, որոնցից բոլորին, ցավոք, հնարավոր չէ պատասխանել։ Հիշեցնենք նաև, որ էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ոչ միայն օպերատորի, այլ նաև ավտոմատ ծառայության միջոցով, որի համար անհրաժեշտ է մուտքագրել բաժանորդական քարտի կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը»,- ասված է ՀԷՑ-ի պարզաբանման մեջ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից նաև հավելել են, որ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունը, որին պատկանում է «Երևանի ՀԷԿ-1»-ը, զբաղվում է հրդեհի հետևանքները վերացնելու աշխատանքներով։  «Երբ ընկերությունն ավարտի աշխատանքները, դրանից հետո մենք կվերադառնանք մեր՝ նախկինում գործող էլեկտրամատակարարման հիմնական սխեմային, և նման մասշտաբի խնդիրներ այլևս չեն լինի»,-նշեցին ՀԷՑ-ից՝ առանց մանրամասնելու, թե ինչ ժամկետներում խնդիրը կվերացվի: Խնդրեցինք նաև հստակեցնել, թե ո՞վ ու ի՞նչ եղանակով է փոխհատուցելու այն բաժանորդների կրած վնասները, որոնք տուժել են վերջին օրերին հաճախակի դարձած հոսանքազրկումներից։

ՀԷՑ-ից նշեցին, որ բաշխիչ ցանցի կանոնները երկու տեսակի փոխհատուցում են նախատեսում. «Մի դեպքում, եթե քաղաքային համայնքում էլեկտրամատակարարման ընդհատումը գերազանցում է 4 ժամը, իսկ մարզային համայնքներում ՝ 8 ժամը, ապա այս դեպքում, անկախ բաժանորդի դիմումից, նրանց  տրամադրվում է փոխհատուցում: Երկրորդ դեպքում, եթե հոսանքի լարման շեղման հետևանքով բնակիչ-բաժանորդի մոտ որևէ կենցաղային տեխնիկա է շարքից դուրս եկել, մենք կամ նորոգում ենք, կամ, եթե այն նորոգման ենթակա չէ, տրամադրում ենք ֆինասական փոխհատուցում»: «Արմենպրես»-ը հավելյալ պարզաբանումների, խնդիրների վերացման ժամկետները պարզելու նպատակով փորձեց կապ հաստատել նաև «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Գործակալությունն առաջիկա օրերին ևս կփորձի կապ հաստատել ընկերության պատասխանատուների հետ և հավելյալ պարզաբանումներ ստանալ խնդրի վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը մեկնաբանություն է ստացել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հանձնաժողովից նշեցին՝ եթե արձանագրվի, որ վերջին օրերին  էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումները  գերազանցել են  սահմանված ժամը, տեղի է ունեցել կանոնների խախտում, և բաժանորդներին չի վճարվել փոխհատուցում, ապա հանձնաժողովը հետամուտ կլինի հետագա գործողությունների իրականացմանը:  

 Հանձնաժողովից տեղեկացրեցին, որ ցանկալի է, որպեսզի բողոքներ ունեցող քաղաքացիները գրավոր տեղեկացնեն Հանձնաժողովին՝ հասցեական նշելով այն վայրը, որտեղ գրանցվել է խնդիր, և թե որքան ժամանակ է տևել անջատումը:«Վերջին օրերին տեղի ունեցած անջատումների վերաբերյալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը նույնպես ստացել է և՛ բանավոր, և՛ գրավոր բողոքներ։ Դրանց սահմանված կարգով ընթացք է տրվել։ Դիմումներն ու բողոքներն այժմ ուսումնասիրվում»,- նշեցին ՀԾԿՀ-ից:

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift