Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


5 ամենաամոթալի սխալները, որոնք կարող է անել տղամարդը կանանց հետ շփվելիս

LIFE
Blognews.am-ը գրում է.

Տղամարդիկ պաշտում են կանոններ հորինել ու եթե բախվում են ինչ-որ բանի, որ ավելի բարդ է, քան ականջի փայտիկը, նրանք սկսում են հորինել դրա օգտագործման կանոնները։ Դե իսկ այնպիսի բարդ ինժեներական կոնստրուկցիայի մասին, ինչպիսին կինն է, տղամարդիկ պարզապես չեն կարող չմոգոնել կանոններ, ուստի Ձեզ կպատմենք կանանց հետ շփվելու էթիկետի ու դրա կանոնների մասին, իսկ ավելի ճիշտ՝ 5 ամենաամոթալի սխալների մասին, որոնք չի կարելի թույլ տալ երբեք ու ոչ մի պարագայում, երբ շփվում եք կանանց հետ. կանենք դա՝ կնոջ դիրքերից խոսելով։

Փակ դուռ

Շատ հաճելի է, երբ դու բացում ես դուռն իմ առջև։ Շնորհակալություն, թե չէ ես ցմահ կանգնած էի մնալու դրա առջև։ Մի գաղտնիք բացեմ. ես էլ գիտեմ դուռ բացելու ձևը։ Այո, այո... ու երբեմն ես դա բավականին լավ եմ անում, երբ ոչ ոք ինձ չի նայում, ես միշտ ինքնուրույն եմ դռները բացում։ Կներես, որ այդ սովորությունը մեկ-մեկ դրսևորվում է, երբ իմ կողքին տղամարդ կա։ Ու, որպես կանոն, ինձ պատժում են այդ ինքնագործունեության համար, քանի որ իմ ուղեկիցն իր արդար մղման մեջ ցանկանում է իրավիճակի վերահսկողությունը վերցնել իր ձեռքն ու իրեն գցում է դեպի դուռը՝ ձեռքի հետ տրորելով ոտքերս, դուրս գցելով ձեռքս ու պատահաբար ծնկով հետույքիս խփելով։

Եղիր ավելի պարզ

Թող իմ առջև բոլոր դռները բաց լինեն այլաբանական առումով, բայց երբ ես ինքս եմ փորձում բացել միանգամայն իրական դուռ, թույլ տուր անել այդ գործողությունը մինչև վերջ։ Հատկապես զգույշ եղիր երկու կողմերի վրա բացվող դռների պարագայում, որովհետև տղամարդիկ սովորաբար հրում են դուռը, իսկ կինը դեպի իրեն է քաշում։

Մեկ այլ օրինակ ևս. ես հրաշալի բացում եմ զուգարանի դուռը։ Այն միայն արտաքուստ է ծանր երևում, ուստի թող մտքովդ էլ չանցնի իմ առջև բացել զուգարանի դուռը, էլ չխոսեմ այն մասին, որ պետք չէ այն բացել, երբ ես դեռ ներսում եմ ու պատրաստվում եմ դուրս գալ։ Ամենաճիշտը կլինի պարզապես անտեսել իմ այնտեղ լինելը, հատկապես, հաշվի առնելով, որ, ինչպես հայտնի է, աղջիկները երբեք զուգարան չեն գնում, ու դա պարզապես ձեզ է թվում։

Կախիչ

Գեղեցիկ կերպով իմ շորերը հանելու քո ունակությունը կարող է երկուստեք օգտակար լինել կյանքում, բայց ավելի ուշ, երբ մենք գնանք քո տուն։ Եթե գնանք։

Իսկ մինչ այդ մենք պարզապես մտել ենք սրճարան, այնպես որ, շտապել պետք չէ։ Դու նկատել ես այն շարժումները, որոնք ես անում եմ շորերը հանելիս՝ քանդում եմ կոճակները, արդեն համարյա հանել եմ վերարկուս, բայց դեռ լրիվ չեմ հանել, չէ՞... Քեզ հավանաբար թվում է, որ ես ինչ-որ աննորմալ եմ կամ էլ ոջլոտ, բայց իրականում սխալվում ես։ Այդ անհասկանալի եռուզեռը վերարկուի տակ արվում է զուտ նրա համար, որպեսզի արագ ու աննկատ...

Ա) Ուղղեմ կրծկալը

Բ) Ձգեմ զուգագուլպաները

Գ) Հարմար կերպով ուղղեմ անդրավարտիքը

Դ) Եվ այլն...

Հասկանո՞ւմ ես, ես վերարկուի միջից պետք է դուրս գամ, ասես Աֆրոդիտեն փրփուրի միջից՝ իր ողջ հրաշագեղությամբ։ Եթե դու շտապես ինձ հանել վերարկուի միջից, Աստված գիտի, թե ինչ տեսքով ես կլինեմ քո ու այդ սրճարանի այլ հաճախորդների առջև։

Եղիր ավելի պարզ

Պետք չէ միանգամից անցնել հետևս, անգամ եթե ես արդեն քանդել եմ կոճակները։ Եթե ես քեզանից գալանտություն եմ ակնկալում, ապա ես կթեքվեմ դեպի քեզ կամ էլ ձեռքերս կկախեմ իրանի երկայնքով, թեթևակի ծալած արմունկներով։ Նկատելով այս նշանները՝ կարող ես հանգիստ հանել վերարկուս։

Աստիճան

Նախկինում տղամարդկանց արգելված էր կանանց հետևից բարձրանալ աստիճաններով, որովհետև տղամարդը հանկարծ կարող էր տեսնել կնոջ ոտնաթաթը... Սակայն սեքսուալ հեղափոխությունից հետո ոտնաթաթերի խնդիրն էապես պարզեցվեց։

Ու հիմա արդեն ես քո մազոտ ոտքի մի հատվածը տեսնելու ռիսկի տակ եմ, ու դա հաճախ է լինում՝ հաշվի առնելով, թե ինչ խրոխտ ես դու երկու-երկու աստիճանով բարձրանում։

Եղիր ավելի պարզ

Մոռացեք հնացած էթիկետի կանոնների մասին ու հիշեք հետևյալը. աստիճանների վրա տղամարդն ավելի լավ է գտնվի կնոջից ցած։ Այսինքն՝ ավելի լավ է դու բարձրանաս իմ հետևից ու իջնես իմ առջևից։ Տեսականորեն սա արվում է նաև նրա համար, որ կարողանաս բռնել ինձ, եթե ես հանկարծ ընկնեմ։ Գործնականում... դե գործնականում էլ՝ նույն բանը տեսականում։

Սեղան ու աթոռ

Եթե ես ինքնուրույն աթոռը քաշեմ ինձ համար, ապա վերջին պահին անպայման կքաշեմ իմ տակից։ Զավեշտալի է, չէ՞։ Իրոք որ։ Ու այն, որ դու կառչում ես աթոռից ու մինչև ինչ-որ աստիճան հետ ես քաշում աթոռն ինձ համար, շատ-շատ լավ է։ Բայց չէի՞ր կարող այն մի քիչ էլ հետ քաշել։ Չէ՞ որ ես այդքան էլ բարակ ու օդային չեմ։

Սակայն քեզ դա ուղիղ տեքստով ասել հասկանալի պատճառներով ամաչում եմ ու հերոսաբար խցկվում եմ այդ նեղ «արանքում» և հանուն դրա այնքան ուժեղ եմ փորս հետ քաշում, որ ստամոքսս կպչում է ողնաշարիս, իսկ իմ էլեգանտ ուղեկիցը դեռ մի բան էլ առաջ է հրում աթոռն ու դրոշմում է կուրծքս սեղանին։

Եղիր ավելի պարզ

Պարզապես հետ քաշիր աթոռը, ու դրանով քո առաքելությունն ավարտված է։ Միայն թե կողքիս կանգնած մնա ու թեթևակի հպված մնա աթոռի մեջքին, մինչև ես կհարմարվեմ ու կդիրքավորվեմ։

Ծանրություն

Այն կողակիցներս, ովքեր ինքնաբերաբար խլում են ձեռքումս եղած ցանկացած ծանրություն, երբեմն անգամ չեն մտորում այն մասին, թե ինչպիսի տեսք ունեն կողքից սեռահասուն, չափահաս տղամարդիկ, ովքեր փողոցում քայլում են՝ կանացի պայուսակը ձեռքներին, որի վրա դեռ մի բան էլ փոմփոլիկներ կան։

Ավելի պարզ եղիր

Թեթև պոլիէթիլենային տոպրակները, կանացի պայուսակներն ու անձրևանոցները քո խաչը չեն, ու պետք չէ կրել դրանք անձնուրացաբար։

Իսկական ռետրոսեքսուալի գաղտնիքները

Սրանք գալանտության հնաոճ կանոններն են, որոնք կիրառվում են ամենաանտանելի շովինիստ տղամարդկանց կողմից, ովքեր պահպանում են կնոջը որպես խնամակալության օբյեկտ համարելու մասին հայացքները։ Սակայն այդ սեքս-շովինիստներն այդքան էլ հիմար չեն։ Իհարկե, ֆեմինիստը կգնդակահարի քեզ նման հայացքների համար, բայց բոլոր մնացածները պարզապես կհալչեն։

Դու կանգնում ես, երբ նա է կանգնում

Իսկական մաչոն երբեք նստած չի մնա, երբ սենյակում գեթ մեկ կանգնած աղջիկ կա։

Դու քո վրա ես վերցնում բոլոր բանակցությունները տաքսու հետ

Ճանապարհելով կնոջը՝ իսկական մաչոն երբեք թույլ չի տա, որ տաքսի կանգնեցնի կինը։ Նա ինքը կբարձրացնի ձեռքը, կկանգնեցնի տաքսին, կասի հասցեն ու կվճարի, ինչից հետո կնստեցնի օրիորդին մեքենան ու անպայման հետևի նստարանին՝ պահանջելով, որ տեղ հասնելուն պես զանգահարի իրեն և ասի, որ ամեն բան նորմալ է։

Դու օգնում ես նրան կապել կոշիկների կապերը

Նման վերաբերմունք իսկական մաչոները ցուցաբերում են միայն այն աղջիկների նկատմամբ, ում հետ կապված են խիստ մտերիմ հարաբերություններով կամ միայն նրանց, ովքեր շատ տաք ու երկար վերարկու են հագել, որով դժվար է կռանալ առանց կեղտոտելու այն։

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders