Մյուս Օլիմպիական խաղերին փորձելու եմ մեդալի գույնը փոխել. Մալխաս Ամոյան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական խաղերի հաղթող: Այստեղ էի եկել ոսկե մեդալ նվաճելու համար, սակայն բավարարվեցի բրոնզե մեդալով: Փառք Աստծո, որ կարողացա բրոնզե մեդալ նվաճել Հայաստանի համար: Փորձելու եմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի նորընծա բրոնզե մեդալակիր, ըմբիշ Մալխաս Ամոյանը:
«Օլիմպիական խաղերն իմ պատկերացրածի պես չէին: Ես մտածում էի, որ լարվածությունն առավել մեծ կլինի, սակայն այդպես չէր: Փորձում էի այստեղ կատարվող ամեն ինչին թեթև նայել: Կարծես, սպորտային տոնի մասնակից լինեի»,-ասաց նա:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



