Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Զանգեզուրի միջանցքը» հեչ, Սահմանադրության փոփոխությունը մեջ․ ե՞րբ կփոխեն Սահմանադրությունը

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովը։ 

Ի՞նչ է սա նշանակում, արդյոք այն, որ եթե «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված կետը հանվում է մշակվող խաղաղության համաձայնագրից, ապա ոչինչ չի խանգարում այն ստորագրել, իհարկե, եթե ՀՀ-ն Սահմանադրությունը փոխի: Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի տրամադրության փոփոխությունը․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

«Այս հայտարարությունը նրա մասին է, որ, փաստորեն, երկու կողմերը բանակցություններ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ տարել են, և եթե այստեղ նշվում է, որ փոխադարձ համաձայնության են եկել՝ հարցը թողնել ապագային, ապա Հիքմեթ Հաջիևն էլ էր ասում, որ որոշ հարցեր կարող են կողմերը քննարկել այն բանից հետո, երբ նախնական համաձայնության վերաբերյալ փաստաթուղթը ստորագրեն։ Այս ամենը ֆիքսում է այն պահը, որ հարցը օրակարգում է»,- ասաց Մաթևոսյանը։

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, արդյո՞ք Հայաստանը դրան կգնա, Մաթևոսյանը հարցադրում հնչեցրեց՝ Արցախը կարելի է հանձնել, բայց Սահմանադրությունը չի՞ կարելի փոխել։

Ըստ քաղաքագետի՝ Սահմանադրությունը կարող են փոխել նույնիսկ ոչ հանրաքվեով, «և դրա փորձը մենք ունենք՝ հանրաքվե հայտարարեցին, հետո ի հայտ եկավ COVID–ը և որպես, այսպես ասած, միջանկյալ լուծում որոշեցին սահմանադրական փոփոխություններն անցկացնել ԱԺ-ում իրենց մեծամասնության շնորհիվ»։ 

«Արցախը հանձնելուց հետո մտածել, թե Հայաստանի իշխանությունների համար ինչ–որ «կարմիր գիծ կա», կամ Արցախը կարելի էր հանձնել, բայց չի կարելի փոխել Սահմանադրությունը, ինքնախաբեություն է»,- շեշտեց նա։

«Ադրբեջանի պաշտոնյաներն ասել են, որ քանի դեռ կան չլուծված խնդիրներ, կարող է մի  փաստաթուղթ ստորագրվել, որը ոչ թե «խաղաղության պայմանագիր» կլինի, այլ կլինի ինչ–որ մի փաստաթուղթ, որը ֆիքսում է սկզբունքները, որոնց հիման վրա պետք է ստորագրվի այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը։ Խնդիրն այն է, որ «խաղաղության պայմանագիրը» Հայաստանում ներկայացնում են, որ դա անվտանգության ֆունդամենտալ երաշխիքն է, այսինքն՝ կլինի «խաղաղության պայմանագիր», Ադրբեջանը չի հարձակվի: Իսկ Ադրբեջանում «խաղաղության պայմանագիրը» այդպես չեն դիտարկում, իրենք տեսնում են, որ չկա ռազմաքաղաքական բալանս Հայաստանի և Ադրբեջանի միջև, «խաղաղության պայմանագիրը» իրենց համար անհրաժեշտ կլիներ, եթե իրենք դիտարկեին այն, որպես իրենց համար ապահովագրություն, որ ՀՀ-ն, օրինակ, չի վերանայի 2020թ․ պատերազմի արդյունքները»,– նշեց քաղաքագետը։

Նա հավելեց, որ քանի որ բալանսը խախտված է, իրենք «խաղաղության պայմանագիրը» չեն դիտարկում որպես կարևոր գործիք իրենց ազգային անվտանգությունն ապահովելու համար։ 

Հարցին, թե հարևան Իրանը նույնպես շատ ուշադիր է հետևում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված քննարկումներին, արդյո՞ք Իրանը կգնա ինչ–որ քայլի այս հարցը լուծելու համար, Մաթևոսյանը պատասխանեց, որ Իրանը շատ կոշտ ձևակերպում է, որ իրենց համար անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» ասվածը, բայց մյուս կողմից էլ մինչ այս պահը հստակ գնահատական Իրանի գործընկերներից չենք լսել, ու թե ի՞նչ կանեն, եթե իրենց այդ «կարմիր գիծը» հատվի, հայտարարություն կանե՞ն կամ այլ բան՝ սա ֆունդամենտալ հարց է, որից շատ բան է կախված Հայաստանի համար։ 

«Իրանի կողմից հստակություն այս մասով չկա, բայց «Զանգեզուրի միջանցք» ասվածը, այդ ծրագիրը ուղղված է Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի դեմ ու դրա մասին վերջերս ասել է Ջեյմս Օ՛Բրայենը լսումներից մեկի ժամանակ, որ դա կոմունիկացիա է, որը Կենտրոնական Ասիայի երկրները կապելու է համաշխարհային շուկայի հետ, և այդ կոմունիկացիան պետք է անցնի այնպես, որ չլինի Ռուսաստանի և Չինաստանի վերահսկողության տակ։ Եթե, օրինակ, Իրանում կարծում են, որ ի տարբերություն ՌԴ–ի ունեն լավ հարաբերություններ Հայաստանի իշխաննությունների հետ, ու Հայաստանի իշխաննությունները խոսք են տալիս, որ միջանցքն ուղղված չի լինելու իրենց դեմ, ապա Փաշինյանն Իրանին գցելու է նույն ձև, ինչպես գցեց Ռուսաստանին»,– եզրափակեց Մաթևոսյանը։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan