ՀՀ–ում զինծառայողների սոցիալական երաշխիքները կտարածվեն նաև ՊՊԾ աշխատողների վրա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ–ում զինծառայողների սոցիալական երաշխիքները կգործեն նաև պետական պահպանության ծառայողների դեպքում: «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Տեխնիկապես օրենքը դադարել է տարածվել պետական պահպանության ծառայության վրա այն բանից հետո, երբ 2023 թ–ին ՊՊԾ–ն հանվեց Ազգային անվտանգության ծառայության կազմից և ձևակերպվեց որպես առանձին գերատեսչություն։ ՊՊԾ–ի նկատմամբ այս կարգավորումը կգործի, եթե ծառայության աշխատակիցները մասնակցեն մարտական գործողություններին:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



