Վախեցնել ռուսներին և ամրապնդել բանակցային դիրքերը. Զելենսկու գրասենյակը՝ Կուրսկի մարտերի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան հարձակում է սկսել Կուրսկի մարզում՝ բանակցային դիրքերն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով, բանակցությունների վրա դրականորեն կազդի Ռուսաստանի կողմից տարածքների, մարդկանց և տեխնիկայի կորուստը, իսկ Ուկրաինայի Զինված ուժերի առաջխաղացումը ՌԴ-ի տարածքների խորությամբ՝ «կվախեցնի» ռուսներին և կվատթարացնի նրանց վերաբերմունքը Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
«Արդյո՞ք նրանք այլ բանի են արձագանքում, քան վախը: Ո՛չ, մենք պետք է վերջապես դա գիտակցենք: Ռուսաստանի Դաշնությունը ցանկացած փոխզիջում կընկալի որպես թուլություն և իր առաջ ծնկի գալու պատրաստակամություն։ Երբ նրանք կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ և դեռ կարող են ինչ-որ բան քամել, ինչ-որ բան ստանալ, միայն եթե հասկանան, որ պատերազմն իրենց սցենարով չի ընթանում», - ասել է Պոդոլյակը հեռուստամարաթոնում:



