Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել․ տնտեսագետը՝ Իրանից և ՌԴ-ից ներկրումների մասին

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հեղուկ գազի գինը շարունակում է զարմանք պատճառել վարորդներին։

Բանն այն է, որ հեղուկ գազը շեշտակի թանկացել է և հասել 290 դրամի։ Օրերս վարորդներն ահազանգեցին, որ նախկին 90-120 դրամի փոխարեն հիմա ստիպված են վճարել 290 դրամ, ինչի փոխարեն կարելի է հեշտությամբ բենզին օգտագործել։

ArmLur.am-ը ավելի վաղ այս մասին գրել էր, որ հեղուկ գազի գնի աճման պատճառն այն է, որ ավտոճանապարհները փակ են և Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ տարածք գազ բերելը դժվարանում է։

Չնայած վերը նշվածին՝ շատերը հեղուկ գազի թանկացումը պայմանավորում են այն հանգամանքով, որ հեղուկ գազի պահանջարկը աճել է և սեղմված գազի փոխարեն վարորդները նախընտրում են հեղուկ գազով վարել ավտոմեքենան, քանի որ նաև համեմատաբար անվտանգ է։

Պարզելու համար, թե ինչո՞ւ է հեղուկ գազի գինը անդադար աճում, իսկ հետո միանգամից անկում ապրում, ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Տնտեսագետը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանապարհներին նկատել է՝ հեղուկ գազը դարձել է 210 դրամ։

«Իջնելն ու բարձրանալը պայմանավորված է մեր ներքին ու արտաքին գործոնների հետ։ Արտաքին գործոնն այն է, որ մենք Ռուսաստանից ներկրում ենք և երբ Ռուսաստանի շուկայում հեղուկ գազը թանկանում է՝ մեզ մոտ էլ է թանկանում։ Թանկացումների հաջորդ գործոնը պայմանավորված է  նաև Վերին Լարսի անցակետի հետ։ Վերին Լարսում, երբ խցանում է լինում, եղանակային պայմաններով պայմանավորված սահմանափակումներ և այլն, այդ ժամանակ դեպի Հայաստան մատակարարումները դադարում են կամ պակասում են։ Այս պահին որոշակի խցանումներ կան Վերին Լարսում, չնայած հեղուկ գազով մեքենաները հերթ չեն կանգնում, քանի որ պայթյունավտանգ են, բայց դե ամեն դեպքում խցանումներ կան»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Տնտեսագետը նշեց, որ հեղուկ գազի գնի վրա կարող է ազդել նաև այն, որ գազալցակայանների մի մասը գտվում է 3 խոշոր կազմակերպությունների վերահսկողության տակ։

«Գազալցակայանների մեկ երրորդը գտնվում է խոշոր 3 կազմակերպությունների վերահսկողության տակ, դա էլ կարող է ազդել գնի վրա։ Մենք հեղուկ գազից բավականին լուրջ «կախվածություն» ունենք և կարևոր «կախվածությունն» այն է, որ մենք չունենք ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս պահեստավորել։ Օրինակ մենք կարող ենք 1 կամ 2 ամսվա հեղուկ, դիզելային վառելիքը Հայաստանում պահեստավորել, բայց հեղուկ գազի այդ հնարավորությունը չունենք, երբ Վերին Լարսի անցակետի գործունեությունը դադարեցվում է, մենք խնդիրներ ենք ունենում, քանի որ պահեստավորված պաշարներ չենք ունենում կամ շատ քիչ ենք ունենում»,-ասաց տնտեսագետը։

Տնտեսագետից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է նաև այն պատճառով հեղուկ գազի գինը բարձրանալ, որ վարորդների մեծամասնությունը սեղմված գազի փոխարեն նախընտրում է հեղուկ գազ, ինչին ի պատասխան տնտեսագետն ասաց․

«Հեղուկ գազով մեքենաները վարելու պահանջարկը շատացել է, բայց դրան զուգահեռ ավելացել է գազալցակայնների թիվը, սակայն խնդիրը ոչ թե գազալցակայանների թվի ավելացնումն է, այլ մատակարարում ապահովելը։ Բացի այդ՝ նախկինում հեղուկ գազ ներկրում էինք նաև Իրանից ու Իրաքից, բայց վերջին տարվա ընթացքում Իրանից ներկրումների թիվը նվազել է, որովհետև Իրանի ներքին շուկայում հեղուկ գազն ավելի թանկ է, քան Ռուսաստանում։ Այսինք մենք հիմա հիմնականում ներկրում ենք Ռուսաստանից»։

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest