Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր Երևանում թափոնների կառավարման ոլորտում ունեն ներդրումային առաջարկներ
SOCIETYԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր Երևանում թափոնների կառավարման ոլորտում ունեն ներդրումային առաջարկներ:
Երևանի քաղաքապետի 15․07․2024թ․ հ․ 885-Ա կարգադրությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Երևան քաղաքում թափոնների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների քննարկման, ստացվող ներդրումային առաջարկների իրագործելիության գնահատման նպատակով։
Մշակվել է առաջարկի ներկայացման նվազագույն պահանջների ձևաթուղթ (հայերեն և անգլերեն), որպեսզի հնարավոր լինի ստանալ Երևանի քաղաքապետարանին հուզող հարցերի պատասխանները և համեմատել ծրագրերը։
Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, մինչև օգոստոսի 30-ը լրացված ձևաթուղթը կից ներդրումային առաջարկով կարող են ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն (հեռ․՝ 011-514-188, [email protected]):
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



