Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Արման Նշանյան.«Մարդիկ կասեն, որ ձայնս տաք տեղից է գալիս, բնակվում եմ ԱՄՆ-ում, գրպանումս էլ դոլար կա»

LIFE
 

Երգիչ, դերասան Արման Նշանյանն այս օրերին հայրենիքում է, Blognews.am-ի հետ զրույցում նա պատմել է հայրենիք վերադառնալու նպատակի, նոր տեսահոլովակ ներկայացնելու և անձնական կյանքի մասին:

«Հայրենիքն ինձ համար դեղի պես է, և երբ երկար ժամանակ չես ընդունում այդ չափաբաժինը, սկսում ես հիվանդանալ: Այսպես ասեմ՝ ես հիվանդացել էի, և ինձ կրկին պետք էր այս դեղը»,-այսպես արտահայտեց իր կարոտը հայրենիքի հանդեպ դերասանը և նշեց, որ ԱՄՆ մեկնելու պատճառը ֆիլմում նկարահանվելու առաջարկն էր:

«Ստացա առաջարկ նկարահանվելու ցեղասպանության մասին պատմող ֆիլմում, Ռումինայի և Ամերիկայի համատեղ աշխատանքն էր, որտեղ ես ներկայանում եմ բավական լուրջ դերում: Այս ամենից հետո ես շատ պատահական ստացա ևս մեկ առաջարկ Ռոբերտ Կուպերյանի կողմից, ով զբաղվել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի անիմացիայով: Նա նկարում էր Վարդան Մամիկոնյանի, Տրդատ Թագավորի և Գրիգոր Լուսավորչի պատմությունը, ես էլ հանդես եկա Գրիգոր Լուսավորչի կերպարում»,-պատմում է Արմանը:

Դրանից հետո ստացել է առաջարկ նկարահանվելու ամերիկյան ֆիլմում, որի նկարահանումների մի մասն Արմանի շնորհիվ անցկացվելու է Հայաստանում. «Ֆիլմը կոչվում է «Վրիժառուի օրագիրը», ԱՄՆ-ում իմ պրոդյուսերներից մեկը, ով ծանոթ ուներ ֆիլմի ստեղծագործական կազմում, ինձ մի կերպ կարողացավ հանդիպեցնել ռեժիսորի հետ: Քասթինգ անցնելուց հետո նրանք գոհ մնացին: Երբ ստեղծագործական կազմի հետ մտերմացա, առաջարկեցի, որ ֆիլմի գլխավոր կերպարը հայ լինի: Չնայած բացասական կերպար է, բայց դա պարզապես դեր է: Ինչևէ, ես՝ որպես դերասան, կրում եմ ինձ վրա այդ դերի պատասխանատվությունը»:

Պարզվում է՝ ստեղծագործական կազմին այնքան է դուր եկել Արմանի կերպարը, որ որոշել են ֆիլմի ավարտին նրան «չսպանել»: Այս ֆիլմի մասին մենք դեռ կպատմենք. իսկ մեզ հետ զրույցում դերասանը պատմեց նաև առաջիկա անելիքներից։

Երբ Արմանը դեռ Հայաստանում էր, նրա և Սոսի մասնակցությամբ «Կենտ գույգը» ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, իսկ երբ մեկնեց, ներկայացումը բեմադրեց ԱՄՆ-ում՝ այնտեղ բնավող դերասանների մասնակցությամբ։ Խոսելով ներկայացման մասին՝ Արմանն ասում է. «Իհարկե Հայաստանի հանդիսատեսն ուրիշ է, և դա բոլորը կփաստեն, ովքեր ելույթ են ունեցել այստեղ: Ես SOAD-ի անդամների հետ ընկերություն եմ անում, երբ շփվեցի նրանց հետ, ասացին, որ իրենք տվել ենք համերգներ աշխարհով մեկ, բայց Հայաստանի համերգի նման համերգ կյանքում չեն ունեցել»:

Չնայած Արմանը հիմա ավելի շատ զբաղված է դերասանական կարիերայով, բայց երգարվեստի մասին էլ չի մոռանում, պարզապես նշում է, որ ամեն ինչ կլինի իր հերթին. «Ունեմ տեսահոլովակ, որն արդեն նկարահանված է, դրա պրեմիերան կլինի շուտով: Այն կոչվում է «Սերը բավական է», հեղինակներն են Մարիամ Շահինյանը և Վահրամ Պետրոսյանը, իսկ գործիքավորումն արել է Արման Բերբերյանը, ում հետ առաջին անգամ էի աշխատում: Բացի դրանից՝ կլինի նաև ձայնասկավառակ, որի շնորհանդեսը կլինի այստեղ: Ներկայացնելու եմ մեր հին ռոմանսները՝ նոր գործիքավորմամբ, այս ձևով ես ցանկանում եմ մեր երիտասարդներին ինչ-որ կերպ բերել մեր հին արժեքներին»:

Բնակվելով ԱՄՆ-ում՝ Արմանը չի դադարում հետաքրքրվել այն ամենով, ինչ կատարվում է Երևանում. «Օրինակ՝ մի քանի օր առաջ, երբ մի պապիկի Կոմիտասից տարա կենտրոն, սկսեցի խոսել հետ, նա պատմեց երկրի դժվար վիճակից: Իհարկե կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ ձայնը տաք տեղից է գալիս, ապրում է ԱՄՆ-ում, գրպանում էլ դոլար կա: Ես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, բայց ինձ միշտ հուզում է մեր համաքաղաքցիների կյանքը»:

Խոսելով անձնական կյանքի մասին` Արմանը նշեց. «Ես դեռ չեմ գտել նրան ոչ թե նրա համար, որ խուսափում եմ կամ չեմ ուզում: Ես միշտ արթնանում եմ այն մտքով, որ կարող է հանդիպեմ այդ աղջկան: Եթե զգամ, որ նա իմն է, նրան հաստատ բաց չեմ թողնի»:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future