Հունաստանում մեկ օրում 60 անտառային հրդեհ է բռնկվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանում մեկ օրում անտառներում ու գյուղատնտեսական նշանակության հողերում 60 հրդեհ է բռնկվել, որից 47-ը մարվել է։ Այս մասին հայտնում է հունական Skai հեռուստաալիքը՝ հղում անելով Քաղաքացիների պաշտպանության նախարարությանը։
Հանրապետության ողջ տարածքում անցած 24 ժամվա ընթացքում անտառային գոտիներում և գյուղատնտեսական տարածքներում բռնկված հրդեհների թիվը հասել է 60-ի: Չնայած աշխատանքային ծանր պայմաններին, հրշեջ ծառայությունը սկզբնական փուլում մարել է 47 հրդեհ, ևս 13-ի դեմ պայքարում է:
Դրանցից շատերը միաժամանակ տեղի են ունեցել կիրակի երեկոյան, մի քանիսն առաջացել են կայծակի հետևանքով: Հրդեհներ առաջանում են նաև շոգ եղանակի, ինչպես նաև ուժեղ քամիների պատճառով:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



