Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ի մոտակայքում
SOCIETYՕգոստոսի 2-ին, ժամը 12:19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ մանր քարաբեկորները լանջից պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհից Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։
Փրկարարներն երթևեկությանը խոչընդոտող քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածից։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



