ԵՄ-ն կարող է կասեցնել ֆինանսական աջակցությունը Վրաստանին
INTERNATIONAL NEWSԵՄ-ն քննարկում է Վրաստանին հատկացվող ֆինանսական աջակցության կասեցման հնարավորությունը՝ կապված «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման հետ։
Տեղեկությունը հայտնել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Դա հետքայլ է՝ եվրոպական ինտեգրման ճանապարհին։ ԵՄ-ն արդեն սառեցրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 30 մլն եվրոյի (32,4 մլն դոլար) ռազմական աջակցությունը Վրաստանին»,- ասել է Ստանոն։
Հուլիսին ԱՄՆ-ն անժամկետ հետաձգել էր Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները և ավելի քան 95 մլն դոլարի հատկացումը վիճելի օրենքի ընդունումից հետո։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



