Yerevan, 15.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱՄՆ Պետդեպի թեզերը վտանգավոր են դառնում. Միջին միջանցքի հեռանկարները մշուշոտ են

POLITICS

ԱՄՆ պետքարտուղարությունում նոր վիրուս է տարածվել՝ անհեթեթ հայտարարություններ ու թեզեր տարածելու վիրուսը։ Օրերս ԱՄՆ Սենատում փոխպետքարտուղար Օ՛Բրայենն այնպիսի մտքեր է երկնել, որ դուրս են ցանկացած տրամաբանությունից։ Իսկ որևէ սենատոր չի էլ փորձել կտրել վտանգավոր այդ մտքերի ընթացքը։

Եվրասիական լոգիստիկայի մասին դատողություններ անելիս պետքարտուղարության բարձրաստիճան աշխատակիցը հայտարարել է, թե Եվրասիայի ժողովուրդները և, մասնավորապես, ըստ Օ՛Բրայենի, Հայաստանը երազում են խզել կապերը Ռուսաստանի ու Չինաստանի հետ, այդ պատճառով էլ շրջանցող ճանապարհներ են հորինում։ Այդ առասպելը սպառնում է կազմաքանդել պետդեպի՝ լուրջ հիմնարկ լինելու մասին միֆերը։ «Ռուսաստանը երաշխավորել էր Հայաստանի անվտանգությունը 2020-ի պատերազմից հետո և ձախողել այն, երբ Ադրբեջանը վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները: Դրանից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Հետևաբար, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է Օ’Բրայենը:

Ըստ Օ՛Բրայենի, եթե Երևանն ու Բաքուն ի վերջո խաղաղության հասնեն առանց Ռուսաստանի մասնակցության և ներգրավվածության՝ ոչ Մոսկվայի պայմաններով, կբացվի մի երթուղի, որը կնվազեցնի Կենտրոնական Ասիայի երկրների կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից, ինչպես նաև նորանոր դռներ կբացի դեպի համաշխարհային շուկաներին։ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և հենց հիմա համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակն, ըստ էության, Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ հասանելիություն համաշխարհային շուկաներին»,- ասել էր ԱՄՆ փոխպետքարտուղարը։

Պետդեպը, ըստ ամենայնի, այդ ժողովուրդներին խառնում է անսկզբունք և կոռումպացված կառավարիչների հետ։ Իսկ Օ՛Բրայենի նշած երթուղին իրականություն դառնալու որևէ շանս չունի։ Նախ, որովհետև այդպիսի ճանապարհը թեև շրջանցում է Ռուսաստանը, բայց չի կարող չհատել Չինաստանը, բոլոր չափորոշիչներով զիջում է ՌԴ-ով անցնող լոգիստիկ ուղիներին, ահռելի ներդրումներ է պահանջում։ Միջին միջանցքը կարդարացներ իրեն, եթե խոսք գնար Չինաստանից և Կենտրոնական Ասիայից Հնդկաստան, Իրան և Թուրքիա և հակառակ ուղղություններով բեռնափոխադրումների մասին, այսինքն, որպես մեկ ուղի, մասնավոր լոգիստիկ դեպք, իսկ դա որպես միակ պանասիական մայրուղի դիտարկելն անփաստարկ հիմարություն է։ Տրանսկասպիական երթուղու համար որևէ խաղացող 3 մլրդ դոլարի վարկ չի վերցնի։

Իլհամ Ալիևն էլ արդեն մեղադրանքներ է հասցեագրել Եվրոպային, որ չի ցանկանում երկարաժամկետ պայմանագրային պարտավորություններ ստանձնել լոգիստիկայի համար։ Մի խոսքով, Պետդեպից մոլորեցնում էին սենատորներին։ Որևէ մեկը (Փաշինյանից բացի) չի պատրաստվում խզել Ռուսաստանի հետ, չի հավատում Միջին միջանցքի հեռանկարներին, չի ցանկանում ներդրումներ անել։

Ucom launches uCoin cumulative bonus system 5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq TechnoschoolPay your bill with Idram&IDBank, receive idcoinsUBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in Armenia