Yerevan, 15.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման հարցում. Ալիևի հատուկ ներկայացուցիչ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման հարցում. այս մասին Հադսոնի ինստիտուտում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ասել է այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նրա խոսքով՝ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրին։

«Երկու երկրների համար էլ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ փակելու թշնամության էջը, փոխելու հարավկովկասյան տարածաշրջանի լանդշաֆտը, այն վերածելու բարիդրացիության, խաղաղության և կայունության տարածաշրջանի։ Այս գործընթացը վաղուց է ընթանում։ Միջնորդության շուրջ բանակցությունները շարունակվում են շուրջ 30 տարի։ Սակայն անցյալ տարվա դեկտեմբերին երկու երկրներն էլ որոշեցին, որ բանակցությունների վարման և ավարտին հասցնելու ամենաարդյունավետ և խոստումնալից ձևաչափը երկկողմ և ուղիղ ձևաչափն է։ Այդ ժամանակից ի վեր զգալի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ փոխվստահության հաստատման և որոշակի գործընթացների շարունակման, այդ թվում՝ դիվանագիտական աջակցության փոխանակման, որոշ կալանավորների ազատ արձակման և սահմանների սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանքի մեկնարկի հարցերում», - նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։

Ամիրբեկովը հավելել է, որ, նայելով սեղանին դրված խաղաղության համաձայնագրի տեքստին, կարելի է ասել, որ կողմերը շատ մոտ են դրա շուրջ աշխատանքներն ավարտելուն։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ Ամիրբեկովը նշել է, որ դա մեծապես կախված է լինելու հայկական կողմի պատրաստակամությունից՝ վերացնելու միակ մնացած խոչընդոտը՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները՝ խմբ.):

«Խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել, բայց մենք չենք կարող ավելի հեռուն գնալ և խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով այս հակամարտության բուն էկզիստենցիալ պատճառի վրա, այն է՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները՝ խմբ.)։ Մենք դեռ վստահ չենք Հայաստանի իշխանությունների անկեղծությանը, երբ նրանք ասում են, որ հրաժարվել են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, քանի որ ակնհայտ հակասություն կա նրանց պաշտոնական հրապարակային հռետորաբանության և սահմանադրական և իրավական դաշտի հետ առկա իրավիճակի միջև։ Այս հակասությունը պետք է լուծվի, որպեսզի ճանապարհ բացվի դեպի հնարավոր խաղաղություն», - ասել է նա:

Նրա պնդմամբ՝ վստահության ամրապնդման միջոց կարող է լինել, այսպե սկոչված, «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ խմբ.) բացումը: Ըստ Ամիրբեկովի, միջանցքի բացումը կարող է փոխել խաղի կանոնները ամբողջ տարածաշրջանի համար:

«Սա շահեկան ծրագիր է: Հայաստանի կառավարությունը շատ է խոսում խաղաղության խաչմերուկի նախագծի մասին: Կարծում եմ, դրա իրականացման միակ ճանապարհը Հայաստանին թույլ տալն է բացել իր չորս սահմաններից երկուսը Ադրբեջանի և Թուրքիայի հետ», - եզրափակել է Ամիրբեկովը:

5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq TechnoschoolPay your bill with Idram&IDBank, receive idcoinsUBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National Festival