Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Սկզբունքների համար դատապարտվել է, աքսորվել, ունեցել 13 զավակ, որոնց մի մասին վերացրել են. ով է Իրանում սպանված Հանիեն

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 31-ի վաղ առավոտից միջազգային մամուլը ողողվել էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության մասին լուրերով:

Այս սպանությունը խառնել է միաժամանակ Իսրայելի, Պաղեստինի, ԱՄՆ-ի ու Իրանի խաղաքարտերը, դարձել սպառնալիքների ու զգուշացումների, արադարացումների ու քաղաքական թոհուբոհի պատճառ:

ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահը հետևանքներ կունենա ոչ միայն բուն խմբավորման և Իսրայելի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և, հնարավոր է, ավելի լայն շրջանակների համար: Սպանության վայրը՝ Թեհրանը, այս ամենին տալիս է լրացուցիչ աշխարհաքաղաքական հարթություն։ Բացի այդ, այժմ անհասկանալի է, թե արդյոք նման մասշտաբի գործչի հեռացումը կթուլացնի՞, թե՞ հակառակը՝ կամրապնդի արմատական իսլամիստներին։

Հայ ընթերցողներից քչերին է, սակայն, պարզ դարձել, թե ով էր միջազգային լրատվամիջոցների էջերը իր մասին լուրերով հեղեղած Իսմայիլ Հանիեն և ինչու է տարածաշրջանը վրդովվել նրա սպանությունից: 

Ով է Իսմայիլ Հանիեն 

Նա գլխավորում էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոն և Գազայի պաղեստինյան ինքնավարության կառավարության վարչապետն էր, վերջին տարիներին ապրում էր Քաթարում և երկար ժամանակ չէր եղել Գազայի հատվածում։

62-ամյա Իսմայիլ Հանիեն ընտրվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար 2017 թվականին՝ հաջորդելով Խալեդ Մաշաալին, սակայն հայտնի է դարձել 2006 թվականին, երբ Գազայում  ընտրություններում ՀԱՄԱՍ-ի անսպասելի հաղթանակից հետո դարձել է Պաղեստինի ինքնավարության վարչապետ:

Նրա ամբողջ կյանքն անցել է Գազայի համար պայքարում՝ ծնվելու օրից սկսած:

Հանիեն անգամ ծնվել է  Գազա քաղաքից արևմուտք գտնվող փախստականների ճամբարում: Նրա ծնողները ստիպված են եղել փախչել ներկայիս Աշքելոն քաղաքի մոտ 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ:

Նա արաբական գրականություն է սովորել Գազայի Իսլամական համալսարանում, որտեղ էլ ներգրավվել է իսլամական շարժման մեջ։

Հանիեն ավարտել է համալսարանը 1987 թվականին, մասնակցել է առաջին ինթիֆադային և կարճ ժամանակ անց ձերբակալվել  իսրայելական իշխանությունների կողմից՝ ցույցերին մասնակցելու համար։ Նա դատապարտվել է կարճաժամկետ ազատազրկման։

1988 թվականին, երբ ՀԱՄԱՍ-ը գլխավորել է Գազայում որպես «գլխավոր դիմադրության շարժում», նա կրկին ձերբակալվել և վեց ամսով բանտարկվել է, ազատվելուց հետո յաջորդ տարի Հանիեն կրկին ձերբակալվել է և դատապարտվել 3 տարվա ազատազրկման։

1992 թվականին ազատ արձակվելուց հետո Հանիեն ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարներ Աբդել Ազիզ Ռանտիսիի, Մահմուդ Զահարի և խմբավորման ավելի քան 400 այլ անդամների հետ արտաքսվել է Մարջ ալ-Զուհուր ճամբար, որը չեզոք գոտի է Իսրայելի և Լիբանանի միջև, որտեղ նա անցկացրել է ևս մեկ տարի:

Հանիեն Գազա է վերադարձել 1993 թվականի դեկտեմբերին և նշանակվել Իսլամական համալսարանի դեկան։

1997 թվականին Հանիեն դարձավ ՀԱՄԱՍ շարժման հոգեւոր առաջնորդ Շեյխ Ահմեդ Յասինի քարտուղարն ու աջ ձեռքը, ինչը զգալիորեն ամրապնդել է նրա դիրքերը։

2003 թվականի սեպտեմբերին Հանիեն և Ահմադ Յասինը թեթև վիրավորում են ստացել Գազա քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Վեց ամիս անց Ահմեդ Յասինը սպանվել է  իսրայելական հարվածի հետևանքով, երբ  դուրս էր գալիս մզկիթից առավոտյան աղոթքից հետո:

Հանիեն ընտրվել է ՀԱՄԱՍ-ի նախընտրական շտաբի ղեկավար 2006 թվականին Պաղեստինի ինքնավարության ընտրություններում։ Դրանցում շարժման թեկնածուները ստացել են Պաղեստինի օրենսդիր խորհրդի 132 մանդատներից 76-ը։

Այդ ժամանակ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը խնդրել է ՀԱՄԱՍ-ին նոր կառավարություն ձևավորել։

Այնուամենայնիվ, նախկին իշխող ՖԱԹՀ շարժման և այլ խմբակցությունների հետ կոալիցիոն բանակցությունները ձախողվել են, և Հանիեն ստիպված է եղել ձևավորել կառավարություն, որը բաղկացած էր հիմնականում իր թիմից և մի քանի տեխնոկրատներից:

2006 թվականի փետրվարի 16-ին ՀԱՄԱՍ-ը Հանիեին նշանակել է Պաղեստինի ինքնավարության կառավարության վարչապետ:

Քաղաքական կառավարում, սկզբունքներ ու պայքար իշխանության համար

Ներկայացնելով իր վարչակազմի օրակարգը՝ Հանիեն կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը չհետևել Պաղեստինի ինքնավարության ֆինանսավորումը դադարեցնելու իրենց սպառնալիքներին: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն այս մասին հայտարարել են՝ նշելով, որ ֆինանսավորում չի լինի, մինրև ՀԱՄԱՍ-ը չհրաժարվի բռնությունից և չճանաչի Իսրայելը:

Նա ընդգծել է, որ պաղեստինցիներն իրավունք ունեն շարունակել պայքարը անկախության համար, բայց միաժամանակ ասել է, որ ցանկանում է բանակցել միջազգային միջնորդների հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար։

«Մեր կառավարությունը ջանք չի խնայի տարածաշրջանում արդար խաղաղության հասնելու, օկուպացիային դադարեցնելու և մեր իրավունքները վերականգնելու համար»,- ասել է նա։

Մեկ տարի անց Հանիեի կառավարությունը լուծարվել է Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի կողմից, սակայն ՀԱՄԱՍ-ը այդ որոշումը հայտարարել է ոչ լեգիտիմ, և նախարարների կաբինետը շարունակել է իր աշխատանքը՝ փաստացիորեն վերահսկողության տակ վերցնելով Գազայի հատվածը:

Այնտեղ իշխանության համար արյունալի պայքարը շարունակվել է մեկ շաբաթ, մինչև Աբբասի գլխավորած ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչները վերջնականապես դուրս մղվեցին Գազայից։ Սակայն դրանից հետո Հանիեն բազմիցս կոչ է արել ՖԱԹՀ-ին հաշտություն կնքել:

2017 թվականի մայիսի 6-ին Հանիեն ընտրվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար, դրանից ընդամենը մի քանի օր առաջ ՀԱՄԱՍ-ը վերանայել էր իր կանոնադրությունը։

Շարժման հրապարակած փաստաթղթում ասվում էր, որ այն ճանաչում է Պաղեստինը 1967 թվականին վեցօրյա պատերազմի արդյունքում որոշված սահմաններում, և նրա գլխավոր թշնամին «սիոնիստական օկուպացիոն նախագիծն» է։

ՌԴ-ի կողմից՝ համագաղափարակից, ԱՄՆ-ի կողմից՝ արմատական ահաբեկիչ

Որպես շարժման առաջնորդ՝ Հանիեն այցելել է Ռուսաստան 2022 թվականին, որտեղ նրան ընդունել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը և հայտարարել, որ ՀԱՄԱՍ-ը կիսում է «ռուսական արտաքին քաղաքականության բազմաթիվ դիրքորոշումներ»։

Նա զրուցել է նաև Պետդումայի պատգամավորների հետ և նույնիսկ մեկնել Կազան, որտեղ հանդիպել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ։

Դեռ 2018 թվականին Միացյալ Նահանգները Հանիեին ճանաչել է որպես ահաբեկիչ և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Հանիեն «սերտ կապեր ունի ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հետ» և «աջակցում է զինված պայքարին, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ»։

Հոկտեմբերի 7-ին, Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից անմիջապես հետո, լրատվամիջոցներում հրապարակվել է տեսանյութ, որում Հանիեն շարժման առաջնորդների հետ Դոհայի իր գրասենյակում դիտում էր արաբական հեռուստաալիքի հաղորդումը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Իզդ-Դին ալ-Քասամ բրիգադների գրոհայինների կողմից իսրայելական ռազմական տեխնիկայի գրավման մասին: Դրանից հետո Հանիեն աղոթքով երախտագիտություն էր հայտնում Ալլահին հաղթանակի համար»:

Այս տարվա մայիսին տեղեկություններ հայտնվեցին, որ Հանիեն հեռախոսով խոսել է Կատարի վարչապետի և Եգիպտոսի հետախուզության նախարարի հետ և հայտնել նրանց, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի վերաբերյալ իրենց առաջարկին:

Պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան այն ժամանակ BBC-ին ասել էր, որ ՀԱՄԱՍ-ը, իբր, իր պատրաստակամությունն է հայտնել ընդմիշտ դադարեցնել «թշնամական գործունեությունը», եթե համաձայնագրի պայմանները կատարվեն: Սակայն իրավիճակի զարգացում չեղավ, և ՀԱՄԱՍ-ը շարունակեց գործողություններն Իսրայելի դեմ։

Պայքար սկզբունքների համար՝ անգամ սեփական զավակների կյանքի գնով

Իսմայիլ Հանիեն ամուսնացել է իր զարմուհու՝ Ամալ Հանիեի հետ, երբ նա մոտ տասնվեց տարեկան է եղել և ունեցել են 13 երեխա՝ 8 տղա և 5 աղջիկ։

Այս տարվա ապրիլին Հանիեի երեք որդիները սպանվել էին Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ բոլոր սպանվածները ՀԱՄԱՍ-ի զինված թևի անդամներ են:

Ըստ տեղեկությունների՝ փետրվարին սպանվել է Հանիեի ևս մեկ որդին, հոկտեմբերին սպանվել են նրա եղբայրն ու եղբորորդին, իսկ նոյեմբերին՝ թոռը:

Հանիեն հետագա ելույթներից մեկումիր երեխաներին և թոռներին անվանել էր «հողի համար նահատակներ» և ավելացրել, որ հարազատների մահը չի փոխի ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը հրադադարի շուրջ բանակցություններում, ընդհակառակը՝ հպարտ է, որ որդիները դարձել են հերոս նահատակներ:

«Մեր պահանջները հստակ են և կոնկրետ, և մենք որևէ զիջման չենք գնա։ Թշնամին սխալվում է, եթե կարծում է, որ բանակցությունների ընթացքում իմ որդիների վրա հարձակվելը և նրանց սպանելը մեզ դրդելու է փոխել մեր դիրքորոշումը», - ասել է Հանիեն Al Jazeera-ին:

Ինչ կփոխվի ՀԱՄԱՍ-ի համար

Բազմաթիվ պատճառներով Հանիեի մահը ծանր հարված է ՀԱՄԱՍ-ի համար, որից, սակայն, խմբավորումը բավականին արագ կապաքինվի. այդ մասին ենթադրում է շարժման նախորդ տարիների տասնյակ կարևոր կորուստները:

Հանիեն եղել է կազմակերպության դեմքը միջազգային հարթակում, դրա ոգեշնչողն ու գաղափարախոսը, և նրա հեռացումը խորհրդանշական մեծ նշանակություն ունի։ Սակայն խմբավորումն արդեն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն առաջին հերթին գաղափար է, իսլ գաղափարը չի կարելի սպանել։

Նաև Իսմայիլ Հանիեն ՀԱՄԱՍ-ի «դրամապանակն» էր, կառավարում էր նրա ֆինանսական հոսքերը և միլիարդավոր դոլարների դոնորներ ներգրավում կազմակերպության կարիքների համար:

Նրա մահից հետո ֆինանսական վնասը կզգացվի, բայց ոչ երկար, քանի որ այդ ոլորտում նրա հետ աշխատել են կազմակերպության այլ բարձրաստիճան ղեկավարներ։

Մեկ այլ հարց է, որ բազմաթիվ թեմաներ Հանիեն բանակցել է հույժ գաղտնի, տիրապետել արմատական շարժման մասին հսկայական գաղտնի ինֆորմացիայի:

Բացի այդ, նրա մահը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ այն կարևոր գործընթացների վրա, որոնք նա ղեկավարել է, մասնավորապես՝ իսրայելցի պատանդների ճակատագրի և Գազայում զինադադարի շուրջ բանակցությունները։

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities