«Գործընկերային իմաստով մեր համագործակցությունը ԶՊՄԿ-ի հետ ամենաբարձր մակարդակի վրա է». Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան
ECONOMICSԱշխատանքային այցով այսօր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերություն էին այցելել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ:
ԶՊՄԿ ղեկավար անձնակազմը դիմավորեց և ուղեկցեց հյուրերին բացահանք, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամաս, հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ ծանոթացան իրականացվող աշխատանքներին, եղան նկատառումներ, քննարկեցին առաջիկա պլաններն ու ծագող խնդիրների լուծման տարբերակները:
«Շատ կարևոր է, երբ համայնքային, մարզային և հանրապետական իշխանությունները հետաքրքրված են մեր գործունեությամբ, քանզի այդ դեպքում նրանք տեղում ծանոթանում են իրավիճակին, ներսից տեսնում խնդիրները, ինչի արդյունքում հետագա քննարկումներն առավել արդյունավետ են ստացվում: Շատ բաց և թափանցիկ ենք այդ առումով, մեծ սիրով ենք ընդունում և կազմակերպում նմանատիպ շրջայցեր»,- ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ` Վարդան Ջհանյան:
Այցելության ավարտին կայացավ քննարկում` ԶՊՄԿ ղեկավար անձնակազմի և հյուրերի միջև:
«Գործընկերային իմաստով մեր համագործակցությունը ԶՊՄԿ-ի հետ ամենաբարձր մակարդակի վրա է»,- հանդիպումը եզրափակեց Սյունիքի մարզպետ` Ռոբերտ Ղուկասյանը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



