Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Ալիևի համար շատ կարևոր է՝ կոնյունկտուրային ինչ-որ բան պոկի Հայաստանից, ավելի շատ, քան մինչև հիմա է ստացել». Ռուբեն Սաֆրաստյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ անգամ հանդիպեցին երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցակետում։

Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվել են՝ տարածաշրջանային զարգացումներին համապատասխան՝ գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Հանդիպումից հետո Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X սոցիալական ցանցում գրել էր. «Մենք անցկացրինք մեր բանակցությունների 5-րդ փուլը սահմանամերձ գոտում։ Կառուցողականորեն դիտարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և դրա հետ հետագա առաջխաղացման հնարավորությունները»։

Նույն հարթակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրել է. «Սերդար Քըլըչի հետ լավ հանդիպում եմ ունեցել հայ-թուրքական սահմանին»։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով նախ Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետի բացման հնարավորություններից, ապա՝ երկու երկրների բանագնացների հանդիպումների արդյունավետությունից, նշեց՝ ըստ էության Մարգարայի անցակետը վերազինելուց ու պատրաստելուց հետո այն չի գործում, առաջընթաց չկա, քանի որ Թուրքիան անում է այն, ինչ որոշել է։

«Թուրքիայի որոշումն անձամբ հնչեցրել է նախագահ Էրդողանը, այն է, որ մինչև չստորագրվի Հայաստան-Ադևբեջան խաղաղության պայմանագիր, Թուրքիան իրական քայլեր չի ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով։ Այնպես որ, այդ մոտեցումը Թուրքիայի վերնախավի մոտեցումն է, և նրանք այն պահպանում են, չեն փոխում։ Իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում, քողարկող, փոքր քայլեր են՝ ցույց տալու, թե իբր Թուրքիան շահագրգռվածություն ունի շարունակելու բանակցային գործընթացը, դրանով ցույց տալու, որ ինչ-որ հարցեր քննարկվում են, գործընթացներ են տեղի ունենում։ Իրականում սա է տեղի  ունենում, ինչը հատուկ է Թուրքիայի դիվանագիտությանը։ Իրենք շատ կոշտ որոշումներ են ընդունում, բանակցություններ են վարում և օգտագործում են տարբեր հնարքներ, որպեսզի այդ կոշտությունը քողարկեն, ինչը և տեղի ունեցավ երեկ»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ սա արդեն այլ պատմություն է, և այստեղ էլ Ադրբեջանն իր խաղն է խաղում։

Թուրքագետի կարծիքով՝ այդ խաղի էությունը բխում է  Ալիևի աշխարհընկալումից։

«Ալիևի համար շատ կարևոր է՝ կոնյունկտուրային ինչ-որ բան պոկի Հայաստանից, ավելի շատ, քան մինչև հիմա է ստացել։ Դրա համար նա ամեն կերպ ձգձգում է  պայմանագրի ստորագրումը, հույս ունենալով կրկին ինչ-որ բան պոկել Հայաստանից։ Խաղում է Ալիևը, նա էլ այսպես մանր խաղ է խաղում»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Խոսելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացրած պահանջից, որն ըստ էության խաղաղության պայմանագիր ստորագրելու  նախապայման է, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ Սահմանադրության փոփոխությունը երկար պատմություն է, որովհետև մինչև այժմ նոր Սահմանադրության նախագիծ չկա, պարզ չէ, թե ինչպես պետք է լինի։

«Այսինքն՝ Սահմանադրության փոփոխման գործընթացը դեռս չի սկսվել, դա երկար գործընթաց է, տարիներ կտևի։

Կարծում եմ, եթե Թուրքիան և Ադրբեջանն իսկապես շահագրգռված են պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, նրանք այդ հարցը կթողնեն ապագային։ Այստեղ Թուրքիայի ու Ադրբեջանի մոտեցումների որոշակի տարբերություն եմ տեսնում, Թուրքիայի համար կարևորն ամբողջ տարածաշրջանն է, որովհետև ավելի մեծ խաղացող է։

Իսկ տարածաշրջանային առումով նա ձգտում է, որպեսզի Խաղաղության պայմանագիը, որը պետք է ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև,  իրավական հիմնավորում հաղորդի այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում Արցախյան պատերազմից հետո։

Իսկ նոր աշխարհաքաղաքական իրադրությունը, որը ստեղծվել է Հայաստանի պարտությունից հետո, դրա բնութագրական էությունն այն է, որ  Թուրքիայի դիրքերն ուժեղացել են, իսկ Ռուսաստանինը՝ թուլացել։ Դրա համար Թուրքիայի համար կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը, որքան հնարավոր է, շուտ ստորագրվի՝ իրավական հիմնավորում տալով նոր աշխարհաքաղաքական իրադրությանը։ Ադրբեջանը, ինչպես ասացի, ավելի փոքր խնդիրներ է լուծում՝ կոնկրետ Հայաստանից ինչ-որ բան պոկելու համար»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan