Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
SOCIETYՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



