Yerevan, 06.February.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ նախագահական ընտրապայքարը թեժանում է․ ընտրությունների օրվան 100 օր է մնացել

INTERNATIONAL NEWS

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և դեմոկրատների թեկնածու, երկրի փոխնախագահ Քամալա Հարիսը թեժ ընտրապայքարի մեջ են։ Նրանց կարևոր նպատակներից է իրենց կողմը գրավել հատկապես տատանվող նահանգների բնակիչներին, գրում է Ամերիկայի ձայնը։

Ամերիկյան ընտրություններին մոտ 100 օր է մնացել, և ԱՄՆ նախագահի՝ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը լայն թափով հարձակման է անցել դեմոկրատների թեկնածու և երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի դեմ։ Թարմ օրինակ է Մինեսոտա նահանգի Սենտ Քլուդ քաղաքի հանրահավաքում Թրամփի ելույթը:

«Այժմ ունենք նոր զոհ՝ Քամալան: Բոլորովին՝ նոր։ Անկեղծ ասած, նա արմատական ձախ ցնորվածի մեկն է»,- ասել է Թրամփը:

Հարիսը պատասխանել է Մասաչուսեթս նահանգի Փիթսֆիլդ քաղաքում կայացած քարոզարշավի ժամանակ:

«Հավանաբար, նկատել եք, որ Դոնալդ Թրամփը որոշ կեղծիքներ է տարածում իմ անցյալի վերաբերյալ։ Այն, ինչ ասում է նա ու իր փոխնախագահի թեկնածուն, ուղղակի տարօրինակ է»,- ասել է Հարիսը:

Հարիսի նախընտրական թիմի ներկայացմամբ, նախկին դատախազը 200 միլիոն դոլար է հավաքել նախընտրական արշավի համար, և այդ միջոցների 66%-ը ստացել է առաջին անգամ հանգանակություն կատարող նվիրատուներից:Նյու Հեմփշիրի հանրապետական նահանգապետ Քրիս Սունունուն ակնկալում է, որ Հարիսի թեկնածության շուրջ ոգևորությունը կվերանա առաջիկա ամսում: Խորհուրդ է տալիս Թրամփի թիմին ուշադրության կենտրոնում պահել քաղաքական հարցերը՝ զերծ մնալով անձնական բնույթի հարձակումներից:

«Կենտրոնացեք մարդկանց անհանգստացնող հարցերի շուրջ։ Մարդիկ չեն կարողանում վճարել իրենց վարձերը, անհանգիստ են, քանի որ իրենց տանը կամ համայնքում ապահով չեն զգում: Սա այն է, որը կդրդի նրանց նոյեմբերին գնալ և քվեարկել Թրամփի օգտին»,- ասում է նա:

Մերիլենդի դեմոկրատ նահանգապետ Ուես Մուրի կարծիքով, ապագայի վերաբերյալ Հարիսի տեսլականը կօգնի դեմոկրատներին շահել չկողմնորոշված ընտրողների ձայները առանցքային՝ տատանվող նահանգներում:

«Կարծում եմ, հիմա, վերջապես, կարող ենք խոսել մարդկանց ընտրության մասին, որ ոչ միայն ժողովրդավարությունն է դրված սեղանին, այլև մեր հիմնական արժեքները, և այն թե ինչ ենք մենք մտածում տնտեսական ազատությունների մասին։ Այս ամենը կորոշվի ընտրությունների ժամանակ»,- ասում է նա:

Սպասվում է, որ Հարիսը կհայտարարի իր փոխնախագահի անունը դեմոկրատների համերկրային համագումարից առաջ, որը նախատեսված է օգոստոսին Չիկագոյում:

Քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ջուն Սփիքմանը, ով նաև Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիրներից է, ասում է, որ թեկնածուները, սովորաբար, փոխնախագահ ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք կարող են նոր ձայներ ապահովել:

«Աշխարհագրական առումով հաճախ այդպես է արվում: [Հարիսը ԱՄՆ] արևմտյան ափից է: Ուստի, եկեք ընտրենք մեկին Միջին Արևմուտքից, ով կարող է ձայներ բերել, որոնք դեմոկրատները այլ կերպ չէր ստանա: Թրամփը ընգտրեց իր փոխնախագահին, ով իրենից շատ ավելի երիտասարդ է»,- ասում է նա:

Առջևում Հարիսին հագեցած շաբաթ է սպասվում․ նախատեսված է նրա քարոզարշավը Ատլանտայում:

Թրամփն առաջիկա օրերին նախընտրական միջոցառումներ կանցկացնի Փենսիլվանիայում, Նևադայում և Արիզոնայում։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live