«Լիվերպուլ»-ը փոխարինող է փնտրում Սալահին․ Էնդո
SPORT«Լիվերպուլ»-ի հենակետային կիսապաշտպան Վատարու Էնդոն հայտնել է, որ անգլիական ակումբը փոխարինող է փնտրում 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահին։ Այս մասին գրում է armsport.am-ը:
«Մոհամեդ Սալահին փոխարինողի որոնումները սկսվել են։ «Լիվերպուլ»-ը պետք է լրացնի բացն այս դիրքում: Կարծում եմ՝ Տակեֆուսա Կուբոյից լավ ոչ ոք չի կարող փոխարինել Սալահին»,- ասել է Էնդոն ճապոնական հեռուստատեսությանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ եգիպտոսցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբներ։ Սալահը «մերսիսայդցիների» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



