Թրամփը պաշտպանել է Գաղտնի ծառայության կին գործակալին, որը մարմնով ծածկել էր իրեն մահափորձի ժամանակ
BLOG
ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համացանցային տրոլներից պաշտպանել է Գաղտնի ծառայության խիզախ կին գործակալին, որը մարմնով ծածկել էր իրեն մահափորձի ժամանակ, գրում է Daily Mail-ը։
ԱՄՆ նախկին նախագահը գովել է կին գործակալին և ասել, որ նա «ուզում էր գնդակն իր վրա վերցնել», այն բանից հետո, երբ քննադատները ենթադրել են, որ կանայք հարմար չեն նման պաշտոնների համար:
«Նա պաշտպանում էր ինձ ամեն կերպ, ինչպես կարող էր, իսկ նրան քննադատում են կեղծ լուրերում, քանի որ նա բավականաչափ բարձրահասակ չէր: Նա այնքան համարձակ էր, ինձ պաշտպանում էր ամեն կերպ, ուզում էր գնդակն ընդունել»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։
Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր շրջանում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Գնդակը դիպել էր Թրամփի ականջին։ Բացի այդ, հանրահավաքի մասնակիցներից մեկը զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Հրաձիգը գնդակահարվել է։
Այս դեպքը նաև հանգեցրեց ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլի հրաժարականին այն բանից հետո, երբ ծառայությունը ենթարկվեց խիստ քննադատության՝ ԱՄՆ նախկին նախագահի մահափորձը կանխելու անկարողության համար:




















































