Yerevan, 07.August.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանը պետք է կատարի 2 քայլ. դա է ճանապարհը». Էդուարդ Շարմազանով

BLOG

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ հայկական ազգային պետականության փշրանքները պահելու համար Հայաստանը պետք է կատարի 2 քայլ: Մինչ այդ քայլերը ներկայացնելը 168.am-ի հետ զրույցում նա առաջարկեց վերհիշել, թե ինչ վիճակում էր Հայաստանն անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, և հետո ինչ վիճակում հայտնվեց, և որոնք էին պատճառները:

«Ի՞նչ է եղել և հիմա ի՞նչ ունենք. ունեցել ենք ՄԽ համանախագահություն, որը հիմա սառեցված է: Պատերազմից հետո ՄԽ երկու համանախագահների գոնե լուռ համաձայնությամբ ԼՂ հակամարտության գլխավոր միջնորդ դարձավ Ռուսաստանը, և դրա վառ վկայությունն է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունը, որը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատերազմից հետո խաղի կանոններ էին մշակվել, որն այդ ստորագրություններով կար:

Գիտեինք, որ գոնե այդ հայտարարություններով Լեռնային Ղարաբաղը նշվում էր՝ որպես սուբյեկտ, ոչ մի տեղ գրված չէր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, ամենագլխավորը՝ նշված էր՝ ինչ պետք է արվի: Առնվազն այդ ռուսական միջնորդությունը հնարավորություն էր տալիս, որ հայերն ապրեին Արցախում, ռուս խաղաղապահներ էին տեղակայվում այնտեղ և գոնե այդ փուլում կարգավիճակի հարց չէր քննարկվում: Ի՞նչ տեղի ունեցավ ապագայում. 2022թ. փետրվարին սկսվեց պատերազմ Ուկրաինայում, փաստացի, ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև: Ապրիլի 9-ից հետո ռուսական բանակն անհաջողություններ սկսեց կրել ռազմաճակատում, և որոշակի նահանջներ գրանցեց, որոնք, ինչպես հայտնի դասականը կասեր՝ տակտիկական էր թե ստրատեգիական, ցույց կտա ժամանակը:

Ռուսաստանի դիրքերը թուլացան, ինչը հնարավորություն տվեց Արևմուտքին ավելի ակտիվացնել իր գործունեությունը Հարավային Կովկասում, որովհետև մեկ անգամ չէ, որ Արևմուտքն ամենաբարձր պաշտոնյաների բերանով հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքները գոհացուցիչ չեն, որովհետև ՌԴ ռազմական ներկայությունը տարածաշրջանում մեծացել է: Արևմուտքը որոշեց սպասարկել իր շահերը և հիշեց, որ կա Նիկոլ Փաշինյան. Նիկոլ Փաշինյանն էլ ռուսական հարթակը դրեց մի կողմ և ռուսական հարթակին զուգահեռ՝ սկսեց արևմտյան հարթակներում բանակցությունները: Այդ ամենն արվում էր Ալիևի մասնակցությամբ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց 2022թ. ամռանը Պուտինի հնչեցրած հայտարարությունը, որ սեղանին դրված է կարգավորման երկու պլան՝ մեկը՝ Մոսկվայի, մյուսը՝ Արևմուտքի:

Մոսկվայի տարբերակում պայմանագիրն ուներ «Խովաևի պլան» անունը՝ ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցման հարցերով հատուկ ներկայացուցչի անունով: Ավելի վաղ Խովաևը ՌԴ-ի ներկայացուցիչն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Ըստ այդ պլանի՝ պետք է տեղի ունենար հետևյալը՝

  • 2020թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջանցքի բացումը, այն է՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունն իրականացնում է ՌԴ-ի Անվտանգության ֆեդերալ ծառայության սահմանապահ ծառայությունը: ՀՀ սահմանապահներն այստեղ անելիք չունեն: Տարանցիկ մաքսատուրքերի հարցը կքննարկվի:
  • Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանագծում և սահմանազատում, սահմանների ճանաչում՝ ՌԴ Գլխավոր շտաբում եղած ինչ-որ քարտեզների համաձայն:
  • Արցախի հարցն առանձին կետով է կարգավորվում: Ենթադրվում է դրա լուծումը թողնել ապագային՝ պահպանելով 2020թ. նոյեմբերի 10-ին ձեռք բերված ստատուս-քվոյի կարգավիճակը, և այն լուծել «ամուր խաղաղության» հաստատումից հետո:
  • Ադրբեջանի և Հայաստանի միջև այլ կոմունիկացիաների բացումը՝ արդեն առանց տվյալ տրանսպորտային կոմունիկացիաների երկայնքով եռակողմ ներկայության:

Էդուարդ Շարմազանովը նկատում է՝ ռուսական պլանն առնվազն բաց էր պահում Ղարաբաղի՝ հայկական լինելու տեսական հնարավորությունը, եթե ոչ՝ գործնական: «Արևմուտքի պլանով Նիկոլի ուղեղը մտցրեցին, որ գլխավորը խաղաղությունն է, և Նիկոլը սկսեց առաջ շարժվել Մաքիավելիի հայտնի սկզբունքով՝ նպատակն արդարացնում է միջոցները, այսինքն՝ խաղաղության հասնելու համար ցանկացած նպատակ արդարացված է: Փաշինյանը սկսեց հանձնել հայրենիքի մասեր, առաջինն Արցախն էր: Նիկոլին ասացին՝ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, մենք քեզ բերում ենք խաղաղություն: Նիկոլն իր կարճ խելքով, թե դավաճանությամբ կամ թշնամությամբ, հրաժարվեց Արցախից, որ Արևմուտքը խաղաղություն բերի: Արևմուտքը Պրահայում Նիկոլին, կոպիտ ասած, ստորագրել տվեց, որ Արցախն Ադրբեջան է, իսկ հետո Բորելը հայտարարեց, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ուղղակիորեն ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի մաս: Դրանից հետո տեղի ունեցավ «միջանցքի» օպերացիան. Արևմտյան քարոզչամեքենան նոր չէ, նրանք ինչ իրենց պետք է, ի սկզբանե դնում են ուրիշի վրա: Սկսեցին տարածել, որ Ռուսաստանը միջանցք է ուզում: Եթե Ռուսաստանին միջանցք պետք լիներ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ո՞վ էր այն տղան, որ Պուտինին պետք է ասեր՝ ոչ, միջանցք չի լինելու, Նիկո՞լը»:

Շարմազանովը պատմեց, թե ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը 20 հոգու ներկայությամբ կառավարության փակ քննարկման ժամանակ, իր իսկ հարցին ի պատասխան, ասել է, որ այս պատերազմը կկարողանա կանգնեցնել միայն Ռուսաստանը, որովհետև Մակրոնն ուզում է, բայց իր ազդեցությունը չի հերիքում, ԱՄՆ-ը ընտրությունների մեջ է, միայն Պուտինը կարող է այն կանգնեցնել.

«Ավելին, ասել է՝ միայն ՌԴ շնորհիվ մեզ հաջողվել է ռուսական դրոշներ դնել Սյունիքում, որպեսզի թուրքերը չմտնեն և գրավեն: Բա, եթե ՌԴ-ին Սյունիքը պետք էր, միջանցքը պետք էր, էլ ինչո՞ւ էին պահում, որ թուրքերը չգան: Փաստացի, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանն ասել է՝ այսօր, որ Սյունիքը հայկական է, դա բացառապես ռուսական շնորհքն է: Ակնհայտ է, չէ՞, որ պայքար է գնում Արմուտքի և ռեգիոնալ պետությունների միջև՝ Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիները վերահսկելու համար:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այդ վերահսկողությունը պետք է անցներ Ռուսաստանին: Դրա դեմ խոսում էր միայն Արևմուտքը: Իրանը մեկ անգամ դրա մասին խոսե՞լ է: Իրանը սկսեց խոսել, երբ Արևմուտքն ակտիվացավ: Հիմա ուզում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ հայտարարվի, կոմունիկացիաների բացման ժամանակ վերահսկի ոչ թե Ռուսաստանը, այլ Արևմուտքը, եթե ոչ ուղիղ, ապա, այսպես կոչված, մասնավոր ընկերության ձևաչափով: Իսկ Ռուսաստանը հարյուր անգամ ասել է, որ էքստերիտորիալ միջանցքին իրենք դեմ են: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը գործոնից սարքել է գործիք, այլևս ոչ ոք Հայաստանի կարծիքը հաշվի չի առնում և ոչ ոքի հետաքրքիր էլ չի»:

Նա շեշտեց. «Հայաստանը հայտնվել է այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի տգետ, անհեթեթ քայլերի արդյունքում, որ ռուսական հարթակը փոխարինել է արևմտյան հարթակով: Եթե Նիկոլ Փաշինյանը մնար ռուսական հարթակում, Արցախը հայաթափված չէր լինի, Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ չէր լինի, միջանցքի մասին խոսակցություններն էլ չէին լինի: Ես ասել եմ, որ եթե Փաշինյանը նոյեմբերի 9-րդ կետը կատարեր, Արցախը հայկական կլիներ, ասում են՝ Շարմազանովը միջանցք է ուզում: Շարմազանո՞վն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Նիկոլը չի՞ ստորագրել, այնտեղ միջանցք բառ կա՞: Պատերազմի ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ խնդրել է Պուտինին՝ Մեղրիից մինչև Տեղ ռուսական դրոշ դնի, որ թուրքերը չմտնեն, հակառակ դեպքում՝ մտնում էին: Ռուսաստանը չի թողնում, որ թուրքերը մտնեն Սյունիք, հետո գալիս՝ Հայաստանի հետ բազար է անո՞ւմ, ասում է՝ միջանցք տվե՞ք: Ռուսաստանին որ պետք լիներ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում կգրեր՝ միջանցք, ո՞վ պետք է ասեր՝ ոչ, Նիկո՞լը: Նիկոլը եթե ոչ ասող էր, թող այդ նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթում չստորագրեր մի կետ, որը Հայաստանը բառացի ագրեսոր է համարում, ասվում է՝ Հայաստանն իր ուժերը պետք է դուրս բերի Քարվաճառից: Դա հետո Ալիևը մեր դեմ օգտագործելու է»:

Շարմազանովը նկատեց՝ վնասներն արդեն իսկ շատ-շատ են, մեր խնդիրը ավելին չկորցնելն է.

«Մենք նույնիսկ այսօր նոյեմբերի 9-ի հայտարարությանը երանի ենք տալիս, որով Շուշիից այն կողմ մնացածը հայկական վերահսկողության տակ էր: Իսկ եթե Փաշինյանը լսեր Պուտինին և հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, Շուշին էլ մերը կլիներ, Քարվաճառն էլ, Աղդամն էլ, Լաչինն էլ: Հիմա մեր խնդիրն է, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր կորուստներ չլինեն: Այս իրավիճակում արդյունավետ լուծումը կլինի ռուսական միջնորդությունը:

Իրանի գործոնն էլ է շատ կարևոր: Քանի դեռ ռուսներն էին այստեղ գլխավոր շահառուն, Իրանը 3+3 ֆորմատից էր խոսում, իսկ հիմա Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ արտատարածաշրջանային ուժերն այստեղ գործ չունեն: Արտատարածաշրջանային ուժերը Հավաքական Արևմուտքն է: Իրանի և արտաքին աշխարհի կապերից մեկը հենց Սյունիքն է: Նիկոլ Փաշինյանն այնպես չէ, որ 3+3-ին դեմ է, ինքն ուղղակի 2+1-ին է կողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա: Նիկոլի երազանքն է, որ բանակցությունները եռակողմ լինեն, բայց ռուսական միջնորդությունը փոխվի թուրքական միջնորդությամբ: Բայց սա չի հասկանում, որ մեծ տերություններն այստեղ ունեն շահեր»:

Նա շեշտեց՝ Ռուսաստանի դերը անչափ կարևոր է. «Տարածաշրջանի կառավարման վահանակը համենայնդեպս գտնվում է ռեգիոնալ տերությունների ձեռքում, որոնցից երկուսը մեզ բնական դաշնակից են՝ Ռուսաստանը և Իրանը: Նիկոլ Փաշինյանը այդ բնական վահանակների տերերին արհամարհելով՝ գնում է ԵՄ: Ես ԵՄ դեմ ոչինչ չունեմ, բայց Թուրքիան թողնելու է, որ ԵՄ-ն այստեղ գա՞: Մեր բոլոր դիվանագիտական անհաջողությունները և բացթողումներն արդյունք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման, և դրան զուգահեռ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման»:

Դիտարկմանը՝ արևմտամետներն ասում են, որ հենց ռուս-ադրբեջանական ջերմ հարաբերությունների ֆոնին էլ չի կարելի արևմտյան հարթակից տեղափոխվել ռուսական, նա այսպես արձագանքեց.

«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն ամենաջերմն են, բա ինչո՞ւ են Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը Թուրքիա գնում: Լսե՞լ եք՝ հակաթուրքական հայտարարություն անեն: Եթե դու ռուսական միջնորդությունը չես ընդունում, ասում ես՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը հիմա մտերմացել են, բա Թուրքիա ինչո՞ւ ես գնում, ինչո՞ւ ես թուրքերի հետ խաղեր տալիս, ինչո՞ւ Ապրիլի 24-ի ուղերձում չես դատապարտում Թուրքիայի ցեղասպան գործունեությունը, ինչո՞ւ չես դատապարտում 44-օրյա պատերազմում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կամ թուրք ռազմական գործիչների և դիվանագետների հայտարարությունները: Ռուսաստանը Փաշինյանին ասե՞լ է՝ Ալիևն ինչ ասի՝ դա էլ արա, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն առնվազն 3-4 անգամ հայտարարել է, որ՝ եթե ուզում եք խաղաղություն, կատարեք Ալիևի առաջարկները: Ադրբեջանն ինչ ասում է՝ արեք: ՌԴ-ից նման բան լսե՞լ եք: Իսկ Արևմուտքի նպատակը մեկն է՝ Հայաստանից ստանալ երկրորդ Ուկրաինա և հակա Ռուսաստան:  Նիկոլ Փաշինյանով այս իրավիճակից դուրս գալու տարբերակ չկա: Նա ռուսական հարթակում էր, միանգամից թռավ արևմտյան հարթակ: Գուցե էլի պոպուլյար բան չասեմ, որ տարածաշրջանում կամ Թուրքիայի դաշնակիցն ես, կամ Ռուսաստանի:

Եթե մենք ուզում ենք ամեն ինչը հստակ հասկանալ, պետք է ֆիքսենք մի բան՝ որ պետություններն են մեր սպառնալիքը. իմ կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը: Եվ ընդամենը 4 տարի առաջվա 44-օրյա պատերազմը դա ապացուցեց: Այսօր էլ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու Թուրքիայի աջակցությունը խոսում են դրա մասին: Ռուսաստանն աջակցե՞լ է ադրբեջանական որևէ հայտարարության կամ գործողության, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված, «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված: Մեր սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են»:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց ՝ Հայաստանին այս իրավիճակում դաշնակից է պետք, որը կարող է օգնել. «Ո՞վ է այդ դաշնակիցը՝ Արևմո՞ւտքը, Արևմուտքը ո՞նց է օգնելու, Թուրքիան թողնելու է, որ ԵՄ-ն գա այստեղ բազա դնի՞: Արևմուտքը կարողանում է օգնել, թող գնա՝ Կիպրոսի Հանրապետության 38 տոկոսն ազատի թուրքական օկուպացիայից: Իսկ Ռուսաստանն օգնելու է այնպես, ինչպես օգնել է 30 տարի, երբ հայ-ռուսական հարաբերությունները եղել են նորմալ վիճակում, Արաքսի հովտից՝ արցախա-պարսկական սահմանից մինչև Քարվաճառ՝ Օմարի լեռնանցք, կանգնած էր հայ զինվորը: Հնարավորություն կար նույնիսկ 2020 թվականին այդ ամենն անել, բայց չլսեց միջնորդությունը: Մեր շահերից չի բխում՝ Ռուսաստանին փորձել դուրս հանել տարածաշրջանից. Չենք էլ կարողանալու:

Հայ-թուրքական սահմանը ռուս զինվորներն են պահում, ատոմակայանին վառելիքը ռուսն է տալիս, Լարսը մեկ շաբաթ փակվի՝ Հայաստանում ապրանքների դեֆիցիտ կարող է սկսվել, գազը ռուսն է տալիս, բա այդ ամենը հաշվի չե՞ք առնում: Ասում են՝ Ադրբեջանից գազ կստանանք, ես գիտեի՝ թուրքական վիլայեթ եք դարձնում, բայց փաստորեն դարձնում եք Ադրբեջանի նահանգ, էլի:

Բա, եթե լույսը Ադրբեջանից է, գազը Ադրբեջանից է, նավթը Ադրբեջանից է, խաղաղությունն Ադրբեջանից է, դառնում ենք Ալիևի նոքյարները, էլի: Բա «Եռաբլուրը» դրա համա՞ր է, որ դառնանք Ալիևի նոքյա՞րը: Հայկական ազգային պետականության փշրանքները պահելու համար Հայաստանը պետք է կատարի 2 քայլ. Առաջին ՝ սրան հեռացնի, չգիտեմ՝ ոնց, և երկրորդ՝ աշխարհաքաղաքական առումով ամենակարևորը՝ դառնա ՌԴ երկարաժամկետ ստրատեգիական դաշնակիցը՝ Հարավային Կովկասում, և Իրանի բարեկամը, դա է ճանապարհը»:

Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers