Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում, և թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց. Հենրիխ Դանիելյան
BLOGՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Անթույլատրելի և անընդունելի է մարդու իրավունքների ոտնահարումը,երկակի ստանդարտները,կեղծ ժողովրդավարությունը և այն ամենը ինչ հրամցնում են մեզ եվրոպական արժեքների քողի տակ։Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում,թե՛ սպորտում,և թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց։
Սա կադր է Ֆրանսիայում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողությունից։
Սա է եվրոպական ժողովրդավարությունը,սա է ձեր դեմոկրատական բաստիոնը,անթույլատրելի է նման պղծված մակարդակի հասցնել սպորտը,օլիմպիական խաղերը օգտագործել որպես գործիք,գործիք,որի միջոցով փորձ է արվում ծաղրել քրիստոնյաներին,ոտնահարելով քրիստոնեական արժեքները։
301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգը առաքելություն է ստանձնել դարեդար սերնդեսերունդ փոխանցել իր հավատքը և մեծ զրկանքներ կրելով կարողացել է պահել իր քրիստոնեական հավատքը, իր դիմագիծը։
Կա ևս մեկ անընդունելի երևույթ։
Հայ մարզիկների հագուստների վրա հայկական զինանշանը պատկերված չէր լիարժեք,ինչը, վստահաբար կարող եմ փաստել ,որ դավաճանական իշխանությունների հրահանգով է եղել արտաքին ճնշումների (թուրք-ադրբեջանա-եվրոպական) ներքո։
Օտար բարքերը առաջ քաշող մարդիկ չարի սպասավորներն են,օտարածին ավանդույթները,որ փաթաթում են հայերիս վրա,վերջում կբերեն Սոդոր-Գոմորի ճակատագրին։
Որպես հազարամյակների պատմություն ունեցող ազգ, չի կարելի ողջունել նմանօրինակ չարի մեծարումը և հրճվել սատանիստական արարողություններով, մասնակիցը լինել և խրախուսել դրանք։
Քրիստոնեական հավատքը,բարքերը, արժեքները պետք է հայի համար առաջնային լինեն.Հայր, Որդի, Սուրբ հոգի. Աստված,հայրենիք և ընտանիք,ահա սա է հայի քրիստոնեական և քաղաքացիական եռամիասնությունը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



