Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Ապրելու իրավունքը՝ վտանգված

SOCIETY

Երբ Հայաստանում սկսեց մոլեգնել տխրահռչակH1N1-ը՝ «խոզի գրիպը», երկրի առողջապահության պատասխանատուները, ինչ-որ տեղ միգուցե նաև ձգտելով սեփական անձերը յուրատեսակ փիառի ենթարկել, սկսեցին ի լուր բոլորի հայտարարել, թե սույն գրիպի տեսակով վարակվածների ողջ բուժումն ու ռեաբիլիտացիան՝ հիվանդի վերականգնումը, դարձել է միանգամայն անվճար, ու պետությունը փորձելու է բացառապես սեփական փողերի հաշվին առողջացնել մեր հիվանդ համաքաղաքացիներին: Նշենք,որ պետության կողմից այս բացառիկ առատաձեռնությունը սահմանված էր միայն կարճ ժամկետի համար՝ հունվարի 1-20-ն ընկած ժամանակահատվածի, որից հետո «խոզագրիպով» հիվանդները, պարզվում է, պարտավորվում էին բացառապես սեփական միջոցների հաշվին բուժվել:

Հրաշալի է, այնպես չէ՞: Ի՞նչ է ստացվում, մի՞թե ոչ այն, որ ում բախտը, եթե հանկարծ չբերի ու վարակվի այդ՝ կյանքի համար խիստ վտանգավոր վարակով, այլևս ուզած-չուզած ստիպված է լինելուդիմել սեփական գրպանի պարունակությանը, նույնիսկ այն պարագայում, երբ նա պարզապես ի վիճակի չէ անելու այդ՝ փող չունենալու միանգամայն բանալ պատճառով: Մ՞իթե սրանով պետությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Առողջապահության նախարարությունը, ձեռքերը լվանում է այս ամենից ու մի կողմ քաշվում:

Իհարկե, սույն ոլորտը համակարգողները բերում են այն պատճառաբանությունը, թե այլևս անցյալում է մնացել H1N1-ի այն տարածվածությունը, որ կար ամսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում, և, հետևաբար, ամսի 20-ից սկսած՝ մեր պետությունն այլևս պարտավոր չէ «քամուն տալ» սեփական նյութական միջոցները: Իսկ որ սեփական քաղաքացիների վրա փող ծախսելը մեր մի շարք պաշտոնյաների համար նույնացվում է «փողը ջուրը գցելու» արատավոր պրակտիկայի հետ, պարզ է դառնում այն վերաբերմունքից, որ ցուցաբերվում է անվճարունակ հիվանդ քաղաքացիների նկատմամբ. նրանց, բուժվելուց հետո, փաստացի չեն դուրս գրում հիվանդանոցներից՝պարտադրելով բերել և մուծել պահանջվող գումարը …

Ստեղծված անելանելի վիճակից ինչ-որ ելք գտնելու հույսով՝ մի շարք քաղաքացիներ, փորձելով վերականգնել Հայաստանում այլևս «քոռ կոպեկի» արժեք չունեցող ապրելու՝ իրենց բնատուր իրավունքը, դիմում են զանազան խմբագրություններ՝ հույսով, որ սույն խնդիրը վերջապես կբարձրաձայնվի, ու իրենք այլևս ստիպված չեն լինի տասնյակ հազարավոր դրամներ ծախսել՝ իրացնելու համար ապրելու իրավունքը. Հայաստանում խոզագրիպից բուժվելն արժե ուղիղ 170000 դրամ, ինչը, համաձայնե՛ք, մեր շատ ու շատ քաղաքացիների համար բավական զգալի գումար է կազմում, և ամեն մեկը չէ, որ այսօր ընդունակ է միանվագ կերպով հիվանդանոցին վճարել նման գումար: Ուրեմն՝ ի՞նչ է մնում, մի՞թե մեռնելը միայն, թե՞, այնուամենայնիվ, փորձել պայքարել սեփական իրավունքների համար ու հասնել նրան, որ միանգամայն անվճար հիմունքներով տրամադրվի այդ բուժումը՝ առանց որի մարդն ուղղակի կմեռնի: Հետո էլ զարմանում էինք, թե ինչու երկրով մեկ համաճարակ չէր հայտարարվում. մարդիկ «խնայողաբար» էին մոտենում պետական բյուջեի փողերին, թե չէ պատկերացնո՞ւմ եք՝ հայտարարեին համաճարակի մասին, ի՞նչ էր լինելու այդ դեպքում: Էլ չէին կարողանալու մինչև հունվարի 20-ը ժամկետ դնել, ստիպված էին լինելու երկարաձգել անվճար բուժման ճոխ ակցիան: Հետո էլ ասում ենք՝ անխնա են մեր չինովնիկները, տեսնո՞ւմ եք, որ լավ էլ խնայողաբար են մոտենում սեփական բյուջեներին…

Հուսանք, որ գոնե 4-րդ իշխանության՝ այս խնդրի նկատմամբ ունեցած ուշադրությունը կստիպի իշխանության առաջին էշելոններում հանգրվանածներին սթափ գնահատել երկրում ստեղծված իրավիճակն ու երկարաձգել խոզագրիպի դեմ անվճար տրամադրվող բուժօգնությունը: Եթե կուզեք իմանալ, նորմալ երկրումանկախ այն բանից, թե համաճարակ է, համաճարակ չէ, եթե սոցիալապես անապահով մարդը, զգալով սեփական կյանքի հանդեպ վտանգ, ստիպված դիմում է բժշկի, պետք է բժշկվի միանգամայն անվճար, այլ ոչ թե փող չունենալու պատճառով տառապելով մեռնի: Հետո էլ մեզ սոցիալական երկիր ենք հռչակում՝ հավատարիմ մարդասիրական արժեքներին ու էլի նմանատիպ, իրական կյանքի հետ ոչ մի կապ չունեցող բաների մասին հայտարարում: Ո՞ւր է, չենք տեսնում ձեր սոցիալականությունը, ո՞ւր է կորչել, ո՞ր «ջհանդամի գյոռում»… Ա՜խ, այո՛,ինչպե՞ս չէինք կռահում, չինովնիկական գրասենյակներում՝ երևում է: Դե ուրեմն՝ մի լավ փնտրե՛ք ու գտե՛ք այն, հակառակ պարագայում՝ էլ երես չունենա՛ք երևալ ժողովրդի աչքին…:

Դավիթ Բաբանով

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”