Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Պնդումը, թե հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը, ապատեղեկատվություն է. արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Որոշակի շրջանակների կողմից շրջանառվող այն պնդումը, թե՝ «հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը...», բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոչ թե մեկ շաբաթ, այլ ընդհանրապես, որպես իր գործառույթ, վերահսկողություն է իրականացնում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի, նկատմամբ՝ նմուշառում կատարելով արտահանվող յուրաքանչյուր խմբաքանակից և ներկայացնելով լաբորատոր փորձաքննության՝ կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով։

Տեղեկացնենք, որ հաշվի առնելով արտահանվող բեռների սեզոնային ակտիվությունը` ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ արտահանվող բեռների կանգառների ժամանակը կրճատելու և փորձաքննությունները հնարավորինս արագ իրականացնելու համար։

Ինչ վերաբերում է այն անհանգստությանը, թե «եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդարտների, ինչու՞ է իրացվում հայկական շուկայում», տեղեկացնենք, որ կարանտին վնասակար օրգանիզմները մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չեն, սակայն կարող են վտանգ ներկայացնել արտահանվող երկրի գյուղատնտեսության համար։

Նույն տրամաբանությամբ վերահսկվում է նաև Հայաստան ներմուծվող գյուղմթերքը՝ բուսական հիվանդություններից պաշտպանելու համար մեր երկրի գյուտնտեսությունը։ Ընհանուր առմամբ, այս ոլորտում ՍԱՏՄ վերահսկողությունը խստացվել է նաև ներքին շուկայի համար։

Ի վերջո, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում գյուղմթերքի բազմաթիվ խմբաքանակներ ստանում են բուսասանիտարական հավաստագիր և հարյուրավոր մեքենաներ ընդամենը ժամերի ընթացքում հատում են ոչ միայն հայկական սահմանը, այլև շատ արագ, առանց խոչընդոտների անցնում են վրաց – ռուսական Վերին Լարսի սահմանային կետը։

Արգելվում է միայն այն բեռների արտահանումը, որոնցում հայտնաբերվում են կարանտին վնասակար օրգանիզմներ, դրանց քանակը շատ քիչ է և «օրեր շարունակ» սահմանային անցակետում կանգնում է մեքենաների չնչին տոկոսը։ Դրանցում առկա գյուղմթերքի խմբաքանակներն արդեն իսկ գյուղատնտեսական տեսանկյունից արտահանման համար վնասված են և անորակ, ուստի կանգնելը նոր վնասների պատճառ լինել չի կարող։

Այսպիսի վերահսկողության արդյունքում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում մեր երկրից արտահանված բեռներում բուսասանիտարական անհամապատասխանությունների թիվը 2023 թվականի համեմատ տասնյակ անգամով նվազել է։ Արդյունքում դեպի Ռուսաստան և այլուր ներմուծման դժվարություններ չկան, և դա ուղիղ նպաստել է նաև արտահանվող բեռների ծավալի ավելացմանը», - ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards