Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն. Խաչիկ Ասրյան
BLOGԽաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը
Հայաստանի Պաշտպանության նախարարություն
Հայաստանում սույն թվականի հուլիսի 15-ին մեկնարկած հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր-2024» անունը կրող զորավարժությունների ավարտից հետո՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը X-ի իր միկրոբլոգում, ամփոփելով զորավարժությունները, գրել է. «Այս շաբաթ ԱՄՆ-ի և Հայաստանի զինծառայողներն «Արծիվ գործընկեր-2024» ծրագրի շրջանակներում անցկացրեցին զանգվածային անկարգությունների դեմ պայքարի և զենքին ծանթանալու վարժանքներ»:
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, ով մշտապես կանգած է Հայոց Ազգային Բանակի կողքին և, հարկ եղած դեպքում, միշտ մասնակցել է Հայոց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, անթույլատրելի և դատապարտելի է համարում Հայոց Ազգային Բանակի, նրա սպաների և զինվորների ներգրավումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպիսին կարող է համարվել «պայքարը մասսայական անկարգությունների դեմ», առավել ևս՝ դատապարտում է փորձերը՝ հայ զինվորին սովորեցնելը զենք կիրառել սեփական ժողովրդի դեմ, ինչը տեղավորվում է ամերիկացիների կողմից ակնարկվող «զենքին ծանոթանալու» հասկացության տակ: Հայոց զինվորականն իր զենքն ու իր ուժը միշտ կիրառել և կիրառելու է բացառապես Հայաստանի և Հայ ժողովրդի թշնամիներին զսպելու և այդ թշնամիներին ոչնչացնելու նպատակով:
Կոչ ենք անում Հայաստանի Պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Զինված Ուժերի գլխավոր շտաբին՝ դադարեցնե՛լ ցանկացած տեսակի համագործակցություն ամերիկյան կողմի հետ, որն ուղղված կլինի Հայոց Ազգային Բանակի և հայ զինվորականության բարի համբավի վարկաբեկմանն ու արատավորմանը: Կոչ ենք անում արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն, որի նշանակման մասին պաշտոնապես հայտարարվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: Հայաստանի ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակիցը եղել և մնում է բարեկամ Ռուսաստանը, և միայն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման միջոցով է հնարավոր ապահովել Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ Հայաստանի թշնամիներ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



