Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կապ ունեն հայերը ռուսական բայանի հետ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց ազգային երաժշտական գործիքները: Ռուսների համար նման գործիք իրավացիորեն կարելի է համարել կոճակային ակորդեոնը՝ բայանը: Այն հատկապես տարածված է եղել Ռուսաստանի նահանգներում, որտեղ, թերևս, ցանկացած իրադարձություն, լինի դա հարսանիք կամ ինչ-որ տոնախմբություն, առանց բայանի երաժշտության չի անցել: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ այդ սիրված գործիքը առաջացել է արևել յան «շենգ» երաժշտական գործիքից, որից ձայն առաջանում է, ինչպես ակորդեոնում, լեզվակային սկզբունքով: Հետազոտողները կարծում են, որ ավելի քան 2000-3000 տարի առաջ է շենգը հայտնվել և սկսել տարածվել Չինաստանում, Բիրմայում, Լաոսում և Տիբեթում: Շենգը գործիք է, որն ունի բամբուկե ձողեր, որոնց ներսում պղնձե լեզվակներ կան:

Հին Ռուսաստանում շենգը հայտնվել է թաթար-մոնղոլական արշավանքի հետ միասին, որտեղից էլ սկսել է տարածվել ամբողջ Եվրոպայում: Շատ վարպետներ են տարբեր ժամանակներում աշխատանք տարել բայանի ստեղծման գործում: 1787 թվականին չեխ վարպետ Կիրշները որոշել է ստեղծել երաժշտական գործիք, որի ձայնը կառաջանա մորթու հատուկ խցիկի օգնությամբ՝ օդային շիթից մետաղյա ափսեի թրթռումների հետևանքով: Կիրշները նույնիսկ նախագծել է իր գործիքի առաջին մոդելները: 19 -րդ դարի սկզբին գերմանացի Բուշմանն է նմանատիպ մեխանիզմ ստեղծել երգեհոնները կարգավորելու համար: 19 -րդ դարի 2 -րդ քառորդին Վիեննայում հայկական արմատներով ավստրիացի Դեմյանը, հիմք ընդունելով Բուշմանի գյուտը և փոփոխելով այն, ստեղծել է կոճակային ակորդեոնի առաջին նախատիպը: Դեմյանի գործիքը ներառել է 2 անկախ ստեղնաշար, որոնց միջև գտնվում էր մորթու պարկը:

Աջ ստեղնաշարի ստեղները մեղեդի նվագելու համար էին, ձախ ստեղները՝ բասի համար: Նման երաժշտական գործիքներ, որոնք կոչվում էին հարմոնիկաներ, բերվել են Ռուսական Կայսրություն 19 -րդ դարի առաջին կեսին, որտեղ նրանք ձեռք են բերել մեծ ժողովրդականություն և տարածում: Այդ երկրում արագորեն ստեղծվել են արհեստանոցներ և նույնիսկ ամբողջ գործարաններ հարմոնիկաներ արտադրելու համար: 1830 թվականին Տուլայի նահանգի տոնավաճառներից մեկում զինագործ Սիզովը գնել է այդ արտասովոր արտասահմանյան երաժշտական գործիքը: Հետաքրքրասեր ռուսական միտքը չի դիմացել, և գործիքը քանդվել է, որպեսզի պարզվի աշխատանքի սկզբունքը: Տեսնելով շատ պարզ կառուցվածք՝ Սիզովը որոշել է ստեղծել երաժշտական գործիքի իր սեփական տարբերակը, որն էլ հետագայում ստացել է «հարմոն» անվանումը: Հետո Տուլայի սիրող հարմոնիստ Բելոբորոդովը որոշել է այդ գործիքի նոր տեսակ ստեղծել, որն ավելի մեծ ձայնային հնարավորություններ կունենա:

Նրա երազանքը իրականացվել է 1871 թվականին, երբ նա վարպետ Չուլկովի հետ միասին ստեղծել է երկշարքանի հարմոնը: 6 տարի անց Չուլկովը հանդիսատեսին և երաժիշտներին է ներկայացրել իր գործիքը, որը հնարավորություն էր տալիս ակորդները ստանալ մեկ կոճակին սեղմելով: Հարմոնը եռաշարք է դարձել 1891 թվականին՝ շնորհիվ գերմանացի վարպետ Միրվալդի: Անընդհատ փոփոխվող ու կատարելագործվող հարմոնը աստիճանաբար դարձել է բայան՝ կոճակներով ակորդեոն: Հետո 1907 թվականին երաժշտական գործիչ Օրլանսկի-Տիտորենկոն պատվիրել է վարպետ Սթերլիգովին՝ ստեղծել չորս շարքով բարդ երաժշտական գործիք: Գործիքը ստացել է «բայան» անվանումը՝ ի պատիվ հին ռուսական բանահյուսության պատմողի՝ Բայանի: Ժամանակակից աշխարհում բայանը դարձել է համընդհանուր ճանաչում ունեցող երաժշտական գործիք: Երաժիշտը, նվագելով դրա վրա, կարող է կատարել ինչպես ժողովրդական երգեր, այնպես էլ դասական երաժշտական ստեղծագործություններ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback