Ամենահայտնի ու անսովոր առանձնատները, որ անտարբեր չեն թողնի ձեզ (լուսանկարներ)
LIFE
Բոլոր երկրներում, բացի հայտնի տեսարժան վայրերից, կան նաև այնպիսի վայրեր, որոնց գտնվելու վայրի մասին քչերը գիտեն, սակայն դրանք նրանց պակաս հետաքրքիր չի դարձնում:
Past.am-ը ներկայացնում է առանձնատներ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ է ու ունի անսովոր պատմություն:
1. Ալյասկա, ռուս եպիսկոպոսի տունը
«Ռուսական Ամերիկայի» հնագույն պահպանված շինություններից է երկհարկանի այս կառույցը, որտեղ աշխատել ու ապրել է Ալյասկայի առաջին ռուս եպիսկոպոսը, ով որպես միսիոներ էր աշխատում հարավային Ալյասկայի բնիկների մոտ:
2. Արիզոնա, «Թալիեսին» նստավայրը Սքոթսդեյլում
Հայտնի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթը իր ամառային «Թալիեսին» նստավայրը կառուցել է 620 ակր տարածքում:
3. Արկանզաս, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ծննդյան վայրը
Այս համեստ երկհարկանի տանը Բիլն անցկացրել է իր կյանքի առաջին 4 տարիները իր տատիկի ու պապիկի մոտ: Մայրն այդ ժամանակ սովորում էր Նոր Օռլեանում:
4. Կալիֆոռնիա, Playboy-ի առանձնատունը, Լոս Անջելես
Այս 2000 քմ տարածքով 1929 թվականին կառուցված առանձնատան մասին լեգենդներ են շրջում:
5. Կոլորադո, «Քնած» տունը, Ջինեզի լեռ
Այս անսովոր էլիպսաձև կառույցը կառուցվել է 1963թ. ճարտարապետ Չառլզ Դիթոնի կողմից, այն հայտնի դարձավ Վուդի Ալենի «Քնածը» ֆիլմից հետո:
6. Քոնեկտիկուտ, Ապակե տունը, Նյու Հանաան
Լեգենդար ճարտարապետ Ֆիլիպ Ջոնսոնը այդ կուլտային ապակե պատերով տունը նախագծեց իր համար 1949-ին: Արդյունքում՝ տունը ուժեղ ազդեցություն ունեցավ ժամանակակից ու մինիմալիստական ճարտարապետության վրա:
7. Դելավեր, Nemours առանձնատունն ու այգիները, Ուիլմինգթոն
Կառուցվել է Ալֆրեդ Դյուպոնի երկրորդ կնոջ համար 1909 թվականին, ունի 105 սենյակ, զբաղեցնում է 300 ակր տարածք:
8. Ֆլորիդա, Էռնեստ Հեմինգուեյի տունը, Քի-Վեսթ
Հայտնի ամերիկացի գրողը ապրում էր իսպանական ոճով կառուցված տանը 193-1939թթ.: Հենց այստեղ է նա գրել իր հայտնի դասական ստեղծագործությունները, այդ թվում՝ «Կիլիմանջարոյի ձյուները»:
9. Ջորջիա, Կարապի տունը, Ատլանտա
Այս արքայական տունը գտնվում է 28 ակր տարածքի վրա, այն եղել է բամբակի միջոցով մագնատ դարձած ամերիկացու ժառանգների տունը:
10. Հավայան կղզիներ, Լիլիեսթրենդի տունը, Հոնոլուլու
Այն հավայան ժամանակակից ոճի առավել բարդ ու հայտնի կառույցներից է, ճարտարապետն է Վլադիմիր Օսիպովը:




















































