Yerevan, 05.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞ւմ անտարբեր կթողնի ջրային մակերևույթով սահելու հնարավորությունը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում կան ջրային բազմաթիվ սպորտաձևեր: Նրանց մեջ առանձնանում է առագաստանավային սպորտը, քանի որ առագաստների տակ գտնվող նավերի՝ ջրային մակերևույթով սահելը քչերին է անտարբեր թողնում: Բայց ի՞նչ գիտեն մարդիկ այդ սպորտաձևի ծագման պատմության մասին: Առագաստանավային սպորտը այնպիսի սպորտային նավերի, սովորաբար շխունաների մրցակցություն է, որոնք օգտագործում են առագաստանավային սարքավորումներ: Այս մարզաձևը ծագել և սկսել է զարգանալ այն երկրներում, որոնց աշխարհագրական դիրքը նպաստավոր է դրա համար։ Դրանք հիմնականում այնպիսի եվրոպական երկրներն են, ինչպես Անգլիան կամ Նիդերլանդները: Հենց նիդերլանդացիներն են 17-րդ դարում սկսել օգտագործել փոքր առագաստանավակներ ոչ միայն աշխատանքի, այլ նաև հանգստի համար:

Յախտինգ տերմինը հայտնվել է 16-րդ դարի վերջին և հոլանդերենից թարգմանաբար նշանակում է նավարկել, հետապնդել։ Անգլիական թագավոր Չարլզ II-ը Նիդերլանդներում ծանոթացել է հանգստի այդ տեսակին և իրեն նվիրած առագաստանավը տարել է մառախլապատ Ալբիոն: 1662 թվականն է համարվում առագաստանավային սպորտի ծննդյան տարեթիվը: Հենց այդ ժամանակ բրիտանական Վուլվիչ քաղաքում պատմության մեջ առաջին անգամ մրցավազք է անցկացվել միապետ Չարլզ II-ի առագաստանավի և մի նիդերլանդական շխունայի մասնակցությամբ։ Բրիտանացիները հաղթել են։ Դրանից հետո առագաստանավային մրցումներ սկսել են կանոնավոր կերպով անցկացվել նախ՝ Մեծ Բրիտանիայում, այնուհետև՝ Հին աշխարհի այլ երկրներում, որոնք ելք ունեն դեպի ծով։ Ընդհանրապես, ընդունված է համարել, որ առաջին առագաստանավային ակումբը նույնպես հայտնվել է Անգլիայում 1720 թվականին։

Հետագայում նմանատիպ ակումբներ սկսել են հայտնվել ամբողջ աշխարհում՝ 1811 թվականին՝ ամերիկյան Նյու Յորքում, 1832 թվականին՝ շվեդական Ստոկհոլմում, 1835 թվականին՝ գերմանական Բեռլինում։ Ռուսական Կայսրությունում առաջին առագաստանավային ակումբը բացվել է 1846 թվականին։ Մինչև 19-րդ դարի վերջը եվրոպական մայրցամաքում գործում էր մոտ երկու հարյուր առագաստանավային ակումբ։ Առագաստանավը դարձել էր հանրաճանաչ ժամանց, որը նպաստում էր պրոֆեսիոնալ առագաստանավերի թվի աճին: Ի սկզբանե, կապված առագաստանավերի պահպանման վրա զգալի ֆինանսական միջոցներ ծախսելու անհրաժեշտության հետ, այն հասանելի է եղել միայն արիստոկրատներին: Սակայն այն աստիճանաբար լայն տարածում է գտել ու դարձել ավելի մատչելի։ Առագաստանավային սպորտը ներառվել է Օլիմպիական խաղերի ծրագրում 1900 թվականին։

Օլիմպիական առագաստանավային մրցաշարը բաղկացած է 11 դիսցիպլիններից առագաստանավերի 9 դասերում։ Յուրաքանչյուր դասում մասնակից երկիրն իրավունք ունի ներկայացված լինել միայն մեկ առագաստանավով: Թիմը կազմված է 18 անդամից, որոնցից 4-ը պահեստային մարզիկներ են։ 1907 թվականին ստեղծվել է Առագաստանավային սպորտի միջազգային միությունը, իսկ 1996 թվականին այն վերանվանվել է Առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիա։ Այն ներառում է 121 ազգային ֆեդերացիա։ 1960-70-ական թվականներին անցկացվել են մի քանի խոշոր մրցաշարեր, ինչը մեծ նշանակություն է ունեցել այդ մարզաձևն ամբողջ աշխարհում հանրահռչակելու համար: Այսօր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, սկանդինավյան երկրների, Իտալիայի, Արգենտինայի, Ավստրալիայի և Ֆրանսիայի մարզիկներն են իրավամբ համարվում համաշխարհային առագաստանավային սպորտի առաջատար երկրները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest