Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Ոստիկանի անհարգալից վերաբերմունքից գանգատվող քաղաքացիները բաժանմունքում բախվել են նույն վերաբերմունքին. ահազանգ

SOCIETY

«Դինգո թիմ» կենդանասերների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյանը Past.am-ին ահազանգեց այն մասին, թե ինչպես են իրենց վերաբերվել հունվարի 22-ին Նոր-Նորքի ոստիկանական բաժանմունքում: Նա պատմեց, որ իրենց ահազանգել էին, որ Նոր Նորքի տարածքում կենդանիների վնասազերծմամբ զբաղվող «Յունիգրաֆ» ընկերության խումբը փորձել է տանել բակի շներից մեկին, որը ներառված է եղել WVS համաշխարհային անասնապահական կազմակերպության անվճար ստերջացման ծրագրում: Ի վերջո, կենդանասերները կարողացել են «Յունիգրաֆի» հետ համաձայնության գալ շանը վերադարձնելու վերաբերյալ:

«Երբ ես և «Դինգո թիմի» նախագահ Օվսաննա Հովսեփյանը բացատրում էինք բնակիչներին, թե ինչու այդ շանը չպետք է հանձնել «Յունիգրաֆին», ոստիկաններից մեկը սկսեց շատ կոպիտ խոսել՝ «մունաթով», բղավելով, ձեռքով-ոտքով, անհարգալից վերաբերմուքն ցուցաբերելով: Խոսակցության ընթացքում ասացի, թե ոնց է նա իրեն թույլ տալիս խոսել քաղաքացու հետ՝ լինելով իրավապահ մարմնի ներկայացուցիչ, ինչին ի պատասխան ասաց. «տո՛, ձեզնից ինչ քաղաքացի»: Ես ասացի, որ նրա հետ խոսելու ոչինչ չունեմ և պարզապես նրա անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ դիմում կգրեմ ոստիկանությունում»,- պատմեց Մանուշակյանը՝ հավելելով, որ նրա կոլեգաները փորձում էին շտկել իրավիճակը, սակայն այդ ոստիկանը շարունակում էր իրեն նույն կերպ պահել:

Մեր զրուցակիցը հիշեց նաև, որ այդ ընթացքում ոստիկանների աչքի առաջ բնակիչներից մեկը փորձել էր Օվսաննայի ձեռքից խլել լուսանկարչական սարքը, սակայն ոստիկանները ոչ մի կերպ դրան չէին արձագանքել: Ի վերջո, Գոհար Մանուշակյանը և Օվսաննա Հովսեփյանը կարողանում են նկարել այդ ոստիկանին և լուսանկարը տրամադրել մեզ:

«Դրանից հետո եկանք բաժին, որպեսզի բողոք գրենք, սակայն արժանացանք նույն անհարգալից վերաբերմունքին: Երկու բաժնի պետեր (մեկի ազգանունը՝ Արզումանյան) նույնպես իրենց լկտի պահեցին. խոսում են բացառապես «դու»-ով, «մունաթով», նույնիսկ, երբ փորձեցինք իմանալ մեզ հետ անհարգալից վերաբերված ոստիկանի անունը, որ նշենք դիմումում, ասացին, թե երբ պետք կլինի, կիմանանք: Դրանից հետո օպերատիվ բաժնի պետը մտավ սենյակ և ասաց, թե մեզ հետ կբերեք ինչ-որ Դիանայի: Մենք սկզբում չհասկացանք, թե ում մասին է խոսքը, հետո կռահեցինք, որ խոսքը գնում է կենդանասեր մեկ այլ աղջկա մասին, ով ժամանակին խնդիրներ է ունեցել ոստիկանների հետ: Հակադարձեցինք, թե Դիանան ինչ կապ ունի այս հարցի հետ, ասացինք, որ եթե ուզում են տեսնել այդ աղջկան, պետք է ծանուցում ուղարկեն: Նման վերաբերմունքից հետո համբերությանս բաժակը լցվեց, ասացի՝ եթե շարունակելու են իրենց նման կերպ պահել, դրա մասին կտեղեկացնեմ լրատվամիջոցներին: Արզումանյանն ասաց, թե ինչ ուզում եք արեք, «մեզ չվախացնեք» ձեր լրատվամիջոցներով»,- պատմեց Մանուշակյանը՝ հավելելով, որ ոստիկանությունում իրենց անգամ չեն օգնել դիմում գրելու հարցում, ինչի պատճառով այսօր իրենց նորից կանչել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

Ըստ Մանուշակյանի՝ այսօր իրենք փորձել են պարզել այդ երկու ոստիկանության աշխատակցի անունները, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել բաժնում, սակայն նրանց հրաժարվել են անուններ հաղորդել, չեն ասել նաև այն ոստիկանի անունը, որից գանգատվելու նպատակով կենդանասերները եկել են բաժին:

ՀԳ: Past.am-ը հետամուտ կլինի ահազանգին և առաջիկայում մեկնաբանություն կներկայացնի ոստիկանության կողմից: Լուսանկարը տրամադրել են «Դինգո թիմ»-ի անդամները:

Լիլիթ Լալայան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025