Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


Իրանը կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ պահանջարկի ուղիղ կեսը

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում վերջին չորս տարիներին հիմնովին փոփոխության է ենթարկվել, կապված ԼՂ-ի՝ քաղաքական քարտեզից անհետանալու, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների փոփոխության հետ։ Այդ փոփոխությունները զուգորդվել են ուժերի բալանսի զգալի փոփոխության հետ՝ գրում է Pars Today-ը։ Անկարայի եւ Բաքվի միջեւ ստորագրված պայմանագիրը, ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ից եւ այնտեղից դուրսբերումը, սահմանափակ թվով դիտորդական առաքելության հաստատումը Հայաստանում՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդություն իրականացնելու համար, եւ այդ սահմանից ռուս սահմանապահների դուրսբերումը խորը հետեւանքներ են ունենում Իրանի շահերի վրա։

Արեւմտամետ իշխանություններ ունեցող Հայաստանը մտադիր է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից նաեւ տնտեսական եւ էներգետիկ առումով, իսկ Բաքուն, ամբողջապես հասկանալով իրավիճակը, դիտարկում է այս հարցը որպես լծակ, որով կարող է ճնշում գործադրել Երեւանի վրա՝ հավելյալ օգուտներ իր համար կորզելու համար։ Տարածաշրջանում ռուսական գազի փոխարինման երկու տարբերակ կա՝ Իրան եւ Ադրբեջան։ Եթե Երեւանն ընտրի երկրորդ տարբերակը, ապա ավելի շատ է ներքաշված լինելու թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ։ Սակայն Երեւանն ու Թեհրանը կարող են ընդլայնել համագործակցությունն էներգետիկ ոլորտում։ Ներկայում Իրան-Հայաստան գազամուղը շահագործվում է փոքր հզորությամբ, սակայն այն կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ պահանջարկի ուղիղ կեսը։ Գազամուղը, որով ռուսական գազը հասնում է Հայաստան, անցնում է Տավուշով։ Եթե Ադրբեջանը ճանապարհ ստանա դեպի իր անկլավները, ապա ռուսական ռազմավարական նշանակության գազամուղը կարող է հայտնվել Բաքվի ուղիղ դիտակետի ներքո։ Այսօր կարեւոր է երկու երկրների հարաբերությունների օրակարգում էներգետիկ մատակարարումների հարցը, եւ բանակցություններում նաեւ Բաքվից Երեւանի կողմից գազ գնելու հավանականության հարցն է քննարկվել։ Այս հարցը կարող է մաս դառնալ կողմերի միջեւ կնքվելիք համապարփակ համաձայնագրին։

Սահմանային դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ներկայիս գործընթացը Հարավային Կովկասում նոր վտանգավոր իրավիճակ է ստեղծում, որը կարող է անառողջ նախադեպ դառնալ նաեւ այլոց համար։ Նախ, տեղի ունեցած փոփոխությունը հիմնված է ավելի փխրուն ճարտարապետության վրա, որտեղ բազան առավել թույլ կողմի վրա գործադրվող կրկնակի ճնշումն է։ Երկրորդ․ գործընթացը Հայաստանին դարձնում է հաճախորդ երկիր Ադրբեջանի համար։ Այդպիսով, Երեւանը բավարարում է Բաքվի եւ Անկարայի պահանջները եւ երաշխավորում Թուրքիայի առաջնորդությունը տարածաշրջանում։ Մինչդեռ հայ-ադրբեջանական պետական սահմանի կարգավորման հարցը չպետք է դառնա ապագա խաղաղության նախապայմաններից մեկը։

Դելիմիտացիաների եւ դեմարկացիաների համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն կարող է տեւել տասնամյակներ։ Վրաստանն ու Ադրբեջանը քննարկում են, խորհրդակցում են իրենց սահմանային կարգավորման հարցերի շուրջ,- նշում է իրանական պարբերականը,- արդեն մոտ երեսուն տարի, սակայն, չնայած դրան, որեւէ ռազմական ճնշում այդ գործընթացի ապահովման կամ արագացման հարցում չկա։ Հայաստանի պարագայում` եթե մեկը մյուսի հետ կապվի, ապա Բաքվի համար լծակ կստեղծվի՝ ճնշում գործադրելու Երեւանի վրա եւ տարածաշրջանում՝ իրանական սահմաններին մոտ ապակայունացման օջախ ստեղծելու համար, ամփոփում է Pars Today-ը։

 

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU